Հայտնի է դարձել միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի (37-4, 28 KO) մրցակցի անունը:
Հոկտեմբերի 26-ին Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում կայանալիք մենամարտում, որի ընթացքում Աբրահամը կպաշտպանի WBO Intercontinental տիտղոսը, մեր բռնցքամարտիկին կդիմակայի Ջովանի դե Կարոլիսը (20-4, 10 KO):
«Վերջապես ազատվեցի անորոշությունից: Այժմ բացի մարզումներից՝ ես և իմ մարզիչ Ուլի Վենգերը կուսումնասիրենք նաև մրցակցիս մենամարտերի տեսագրությունները: Հակառակորդին լավ ճանաչելու դեպքում կկարողանամ ռինգից հեռանալ հաղթողի կարգավիճակով»,- Աբրահամին մեջբերում է Fightnews-ը:








































