YouTube վիդեոհոսթինգը հայտարարել է թվային աուդիոգրադարանի գործարկան մասին, որի բոլոր թրեքները հնարավոր կլինի ներբեռնել անվճար: Այս մասին հաղորդագրություն է հայտնվել YouTube Creators բլոգում:
Կայքում տեղադրված բոլոր թրեքները ձայնագրվել են հատուկ գրադարանի համար: Ծառայության հեղինակները բոլորին, ովքեր զբաղվում են երաժշտության ստեղծմամբ, կոչ են արել համալրել հավաքածուն և ներբեռնել այնտեղ սեփական ստեղծագործությունները: YouTube-ի ներկայացուցիչների կարծիքով՝ գրադարանի ստեղծումը թույլ կտա ուշադրություն հրավիրել համացանցում երաժշտության օգտագործմանը, որի վրա հեղինակային իրավունքներ չեն տարածվում:
Գրադարանում երաժշտությունն առանձնացված է ըստ ժանրերի, տևողության և կիրառված գործիքների, ինչպես նաև ըստ տրամադրության:
Բաց աուդիոգրադարանի հայտնվելը YouTube-ում վերջին շրջանում կատարված երկրորդ նորարարությունն է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փոփոխությունների կենթարկվի վիդեոհոսթինգում մեկնաբանությունների համակարգը: Մեկնաբանություններն այսուհետ կապակցված կլինեն Google+ սոցցանցի հետ:










































