Մշակույթի հարցերով Պապական խորհրդի ղեկավար, արքեպիսկոպոս Ջանֆրանկո Ռավազին Հիսուս Քրիստոսին անվանել է պատմության մեջ առաջին միկրոբլոգերը՝ հաղորդում է Le Soir թերթը:
Ռավազիի խոսքով՝ Քրիստոսը սկսել է մինչև 45 նշան պարունակող կարճ արտահայտություններ օգտագործել Twitter միկրոբլոգից և «թվիթ» բառի հայտնվելուց շատ առաջ: Որպես օրինակ՝ արքեպիսկոպոսը բերել է Քրիստոսի պատգամը՝ «Սիրե՛ք միմյանց»:
Ավելի վաղ Ջանֆրանկո Ռավազին աստվածաշնչյան արտահայտությունները համեմատել էր թվիթների հետ: 2009թ. Ռավազին մեծ համբավ ձեռք բերեց շնորհիվ իր հայտարարության, համաձայն որի՝ Չարլզ Դարվինի էվոլյուցիայի տեսությունը չի հակասում աշխարհի ծագման աստվածաշնչյան վարկածին:









































