Բրիտանացի թոշակառու կնոջ աչքում 27 լինզա է հայտնաբերվել, որոնք նա մոռացել էր հանել: Այս մասին հայտնում է Optometry Today պարբերականը:
Կինը բժշկի է գնացել կատարակտը վերացնելու համար: Հետազոտության ժամանակ բժիշկը պարզել է, որ նրա աչքում 27 լինզա է մնացել, կինն այդ մասին չի էլ գուշակել: Առաջին հետազոտության ժամանակ բժիշկը հանել է 17 լինզաները, երկրորդի ժամանակ՝ մնացած 10-ը:
67-ամյա կինն ավելի ուշ պատմել է, որ աչքի քորը տարիքին է վերագրել: Պարբերականի տեղեկությամբ՝ նա մեկանգամյա օգտագործման ամենօրյա լինզաներ է կրել 35 տարի:
Կատարակտի բուժման վիրահատությունը հետաձգել են:
Լինզաներն աչքից հանելուց 2 շաբաթ անց կինը հայտնել է, որ իրեն շատ ավելի լավ է զգում:










































