Ջեյմս Բոնդի դերում Դենիել Քրեյգի երկրպագուներն արդեն մի քանի օր է ուրախացած են համացանցում տարածված տեղեկությամբ առ այն, որ դերասանը վերադառնում է գործակալ 007-ի դերին: Այդ մասին գրում է multikino.com-ը:
Երկրպագուների կասկածները վերջնականապես ցրեց դերասանուհի Ջուդի Դենչը, ով նույնպես նկարահանվել է Բոնդի մասին պատմող ֆիլմերից մի քանիսում: Ջուդին հաստատել է Քրեյգի հայտնվելը լեգենդար գործակալի մասին պատմող ֆիլմի նոր մասում:
Բացի այդ, ֆիլմի այս հատվածում կարող է վերադառնալ նաև երգչուհի Ադելը, որպես ֆիլմի նոր երաժշտության կատարող: Նախորդ անգամ երգչուհին «Օսկարի» արժանացավ «Skyfall» երգի համար:











































