Thursday, 02 05 2024
Կիրանցում դանակով խուլիգանության համար քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
12:20
ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից
ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշում բերման ենթարկված անձինք ծեծի են ենթարկվել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Գետափ-Մարտունի ճանապարհահատվածը ծածկվել է ջրաբերուկներով
Տոկաեւը «լիազորվա՞ծ է» Ալիեւից
Պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ
11:30
Չինաստանում մայրուղու փլուզման հետևանքով կան տասնյակ զոհեր
Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին
«Ինչու՞ է «Շողակաթ»-ով հոգևոր հաղորդումներ հեռարձակվում». փաստորեն սա է ՔՊ-ի համար երկրի պրոբլեմը
Փաշինյանի սերը կիրանցիների նկատմամբ լուսաբացին արտահայտվեց ոստիկանական բռնություններով
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Շիրակի մարզում վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է
10:30
Նավթի գները նվազել են. 01-05-24
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 10։00
Սպասվում է անձրև, ամպրոպ
Կոնգրեսի «պատժամիջոցային ցուցակն» ընդլայնվել է. Ալիեւը «կուրանա՞» Պուտինին
ՆԳՆ-ն ուժեղացված ծառայություն է իրականացնում ականազերծման գոտիներում
Սերժ Սարգսյանի՝ Բրյուսելից մեկ գիշերում հրաժարվելու գինն այսօր ենք վճարում
31 քաղաքացի տարվել է ոստիկանություն
«խաղաղության խաչմերուկը» չի կարող հաջողություն ունենալ, քանի դեռ նրան դեմ են Թուրքիան և Ադրբեջանը
Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ. «Հրապարակ»
Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին. «Հրապարակ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Ալիեւը պոկ չի գալիս Մակրոնից
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան

Ռուսաստանի թուլացումը կարող է ուժեղացնել ԱՊՀ-ում կենտրոնախույս միտումները

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՌԴ  Հանրապետական կուսակցության ղեկավար, ընդդիմադիր քաղաքական գործիչ, քաղաքական վերլուծաբան  Վլադիմիր Ռիժկովը:

 – Պարոն Ռիժկով, դեռ 2010թ.-ին սկսվել է Ռուսաստանի կողմից ղեկավարվող ինտեգրացիոն պրոյեկտների ձևավորման գործընթացը:  Դուք, որպես  ընդդիմադիր գործիչ, տեսնո՞ւմ եք արդյոք  այդ ինտեգրացիոն նախագծերի  ապագան, և ինչի՞ն են դրանք ծառայելու ապագայում:

 – Մաքսային միության նպատակն է ստեղծել ընդհանուր շուկայով հզոր տնտեսական խմբավորում, որն ընդունակ է մրցակցել ԵՄ-ի հետ՝ Արևմուտքում, ինչպես նաև Չինաստանի ու Ճապոնիայի հետ` աշխարհում դառնալով ինքնուրույն տնտեսական ուժ:  Այդ մասին աշխարհին հաղորդեց նախագահ Պուտինը վերջերս կայացած ֆորումում: Անձամբ ես այդ պլանները հոռետեսական եմ գնահատում: Ռուսաստանի և Մաքսային միության մյուս անդամների տնտեսությունը շարունակում է մնալ վերաձևավորված, և թույլ աճը դադարում է, մրցունակությունը ցածր է:  Բացի այդ, Մաքսային միության անդամ երկրներին բաժանում են հակասությունները: Կարծում եմ, որ Մաքսային միությունը չի կարող դառնալ ինքնուրույն կենտրոնաձիգ կենտրոն, իսկ հակասությունները ներկայիս էլիտայի դեպքում վերացնել չի հաջողվի:

 – Գաղտնիք չէ, որ Մաքսային և Եվրասիական տնտեսական միության ձևավորումը կապվում է ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինի անվան հետ: Պնդումներ կան, որ նրանից հետո որևէ մեկը չի շարունակի հնչեցնել դրա կարևորությունը:   Որքանո՞վ է այդ միությունների ապագան կախված հենց նրա անձից:

 – Եվրասիական ինտեգրացիայի բոլոր նախագծերը նախաձեռնվում են Վլադիմիր Պուտինի կողմից և սերտորեն կապված են նրա անվան հետ: Շատ տարիներ ինտեգրման նախագծերով հանդես է եկել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Դրա հետ միաժամանակ Ղազախստանը ավելի սերտորեն է համագործակցում Չինաստանի հետ: Այնպես որ՝ Եվրասիական ինտեգրացիան կապված է ոչ միայն առանձին առաջնորդների անձերի հետ, որքան օբյեկտիվ տնտեսական գործընթացների:  Ուստի կարելի է ասել, որ ինտեգրացիան ավելի շատ հաջողվում է ուժի ու հարստության, քան անձերի պարագայում:

 – Տպավորություն կա, որ Մաքսային միությունն ու Եվրասիական միացյալ տնտեսական տարածքը ձևավորվում են ի հակադրություն ԵՄ-ի: Շատուշատ արևմտամետ գործիչներ էլ պնդում են, որ սրանով փորձ է արվում վերականգնել  Խորհրդային Միության ձևաչափը, ինչը կբավարարի ռուսական կայսերապաշտական նկրտումները:

 – Եվրասիական ինտեգրացիան ԽՍՀՄ վերականգնում չէ: ԽՍՀՄ-ը պատմական փաստ է, իսկ դրան վերադարձ չի լինի:  Կա Ռուսաստան, որը փորձում է իր շուրջը համախմբել  հետխորհրդային տարածքը, այնտեղ պահպանել իր ազդեցությունը` ոչ ավել, ոչ պակաս: ԵՄ-ին հակադրությունը իրականում առկա է: Վալդայում տեղի ունեցած ֆորումի ժամանակ Պուտինը հասկացնել էր տվել, որ եթե Ուկրաինան նոյեմբերին ստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, ապա Ռուսաստանը հավելյալ պատնեշներ կկանգնեցնի ուկրաինական ապրանքների ճանապարհին:

 – Պարոն Ռիժկով, Ուկրաինային ուղղված ճնշումները Հայաստանի դեպքում կարծես ընդհատակյա բնույթ էին կրում, ինչի արդյունքում  ՀՀ նախագահը հայտնեց ՄՄ-ին միանալու Հայաստանի ցանկության մասին:  Համաձա՞յն եք արդյոք, որ ճնշումներ իսկապես եղել են, և ի՞նչ կարող է Հայաստանը ակնկալել այդ ինտեգրացիայից: 

 – Ցավոք, Ռուսաստանը հաճախ կիրառում է ճնշումը՝ որպես բանակցությունների հիմնական գործիք:  Ես կարծում եմ, որ երկարատև ծրագրերում դա միայն թուլացնում է Ռուսաստանի դիրքերը: Դա վերաբերում է նաև Հայաստանի հետ հարաբերություններին: Միաժամանակ՝ Հայաստանի համար գլխավորը ոչ թե տնտեսական, այլ անվտանգության հարցերն են: Այդ իմաստով մուտքը Մաքսային միություն, իսկ հետո՝ Միացյալ տնտեսական տիրույթ՝ Ռուսաստանի կողմից անվտանգության մեծ երաշխիքներով, բավականին արդարացված է, եթե ոչ՝ միակ հնարավոր որոշումը:

  – Ռուսաստանը, ինչպես Հայաստանում են համարում, շեշտը դնում է նավթի և գազի գնի վրա, ի՞նչ կլինի այն դեպքում, եթե նավթի գինն ավելի էժանանա: Ի՞նչ կարող են առաջարկել Ռուսաստանն ու Մաքսային միությունը, որպեսզի գործընկերները հետաքրքրված լինեն  այդ համագործակցությամբ, ինչպես դա անում է ԵՄ-ն Ասոցացման համաձայնագիրը ստորագրել պատրաստվող երկրների ինստիտուտների զարգացման համար:

 – Իրականում նավթը և գազը այսօր Ռուսաստանի գլխավոր խաղաթղթերն են: Բայց հաշվի առնելով համաշխարհային էներգետիկ շուկայում արագ փոփոխությունները՝ այդ խաղաթղթերի արժեքն ընկնելու է: Այլ ոլորտներում՝ տեխնոլոգիա, կրթություն, արդյունաբերություն, գրավիչ դառնալու համար Ռուսաստանը պետք է կատարի ներքին բարեփոխումներ: Բայց դրանք դեռ չկան, և Ռուսաստանը ավելի շատ է ետ մնում մրցակիցներից: Հնարավոր է՝ Ռուսաստանի թուլացումը նաև կարող է ուժեղացնել ԱՊՀ-ում կենտրոնախույս միտումները, որոնք առանց այն էլ ակնհայտ են:

 – Պատահակա՞ն է արդյոք, որ Մաքսային միությանը միացել   են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ղազախստանը, Բելառուսը, խոսակցություններ կան նաև Մոնղոլիայի, Վիետնամի հնարավոր անդամակցության մասին, որոնք աչքի չեն ընկնում  արժեքային հիմքով  և մարդու իրավունքների պաշտպանությամբ, նույնիսկ խոսակցություններ կան, որ Հայաստանն այդ երկրների շարքում ժողովրդավարության ջահակիրն է:

 – Ճիշտ է, Մաքսային միությունում և ապագայում նաև՝ Միացյալ տնտեսական տիրույթում դեռ հավաքվում են միայն ավտորիտար երկրները, որոնցում պետությունը մեծապես միջամտում է տնտեսական կյանքին և բարձր է կաշառակերության մակարդակը: Դա ինքնին դժվարացնում է, եթե չասենք՝ անհնար է դարձնում տնտեսական ինտեգրացիան և  հրահրում է մասնավոր հակամարտություններ, ինչպես այս օրերին «Ուռակալի» ընկերության շուրջն է: Ի տարբերություն ԵՄ-ի՝ ընդհանուր ժողովրդավարական արժեքների բացակայությունը  նախկին ԽՍՀՄ տարածքում իրական ինտեգրման ճանապարհի գլխավոր խոչընդոտներն են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում