Հուլիսի 15-ին, ժամը 17:00-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկի պատուհանագոգին օձ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:









































