Ավելի քան 4 հազար տարի առաջ կառուցված յուրահատուկ, իր տեսակի մեջ եզակի մայթ է հայտնաբերվել Մեծ Բրիտանիայում:
Փորձագետները պնդում են, որ քարե լայն մայթը (1,2 մետր) ի սկզբանե կապված է եղել ծիսական արարողությունների հետ:
Քորնուոլի շրջակա միջավայրի պատմության բաժնի թիմը վերջին շաբաթներն անցկացրել է պեղումների վրա:
«Մենք դեռ չգիտենք, թե դա ինչ է, սակայն կատարելով այդ աշխատանքը՝ կարող ենք շատ բան իմանալ այդ արտակարգ խորհրդավոր վայրի մասին»,- ասել է առաջատար հնէաբան Ջեքի Նովակովսկին:
Պեղումների արդյունքները պետք է հրապարակվեն տարեվերջին, գրում է Daily Mail-ը:









































