Sunday, 21 06 2026
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին

Կառավարությունը միջնաժամկետ ծախսային ծրագրով կայուն հիմք կստեղծի երկարաժամկետ տնտեսական աճի համար. Ֆինանսների նախարար

Հայաստանի 2018-2020 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով նախագծվել է այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որը համահունչ կլինի տնտեսագիտության մեջ հայտնի «ոսկե կանոնին», ըստ որի՝ կապիտալ ծախսեր և պակասուրդ հարաբերակցությունը պետք է լինի այնպիսին, որ կապիտալ ծախսերը՝ և անվանական առումով, և ՀՆԱ-ի կշռով, ավելի բարձր լինեն` նպատակ ունենալով կայուն հիմքեր ստեղծել երկարաժամկետ տնտեսական աճի համար: Այս մասին նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Հանքավանում տնտեսական ոլորտը լուսաբանող լրագրողների համար հուլիսի 15-ին կազմակերպված սեմինարի ժամանակ:

Կազմակերպված միջոցառման ընթացքում ներկայացվում են ՀՀ պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի կազմման գործընթացը, գաղափարախոսությունը, հարկաբյուջետային քաղաքականության դերը տնտեսության կարգավորման համատեքստում:

Բովանդակային քննարկման առանցքում նաև ՀՀ կառավարության պարտքի կառավարման ռազմավարության նպատակներն ու ընդգրկման շրջանակն է, պարտքի կառավարման ոլորտում նախորդ տարեսկզբից մինչև այս տարվա հունիս ամիսն արձանագրված զարգացումները, ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2018-2020 թթ. ռազմավարությունը:

Նշվեց, որ ՀՀ կառավարության պարտք/նախորդ տարվա ՀՆԱ ցուցանիշը 2016թ. տարեվերջին կազմել է 52.2 տոկոս: 2017թ. ՀՀ պետբյուջեի դեֆիցիտը ծրագրվել է` հաշվի առնելով «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքով սահմանված սահմանափակումը: Դեֆիցիտի ֆինանսավորումը ներքին փոխառու զուտ միջոցների հաշվին 2016թ. նախատեսված 42 մլրդ դրամի դիմաց փաստացի կազմել է 171 մլրդ դրամ: Ֆինանսների նախարարության պատասխանատուները նշեցին, որ ներդրվել է Գանձապետական պահառուի միջոցով ՊՊ-երի մանրածախ վաճառքի առցանց համակարգը: 2017թ. հունիսի 8-ին առաջին անգամ հաջողությամբ տեղաբաշխվեցին 30 տարի մարմման ժամկետով տեղական արժույթով ՊՊ-եր:

ՀՀ կառավարության պարտքի կառավարման ռազմավարության հիմքում ընկած ցուցանիշները 2018-2020 թթ. կանխատեսվում են հետևյալ կերպ. ՀՆԱ-ն (անվանական) 2018թ. 5,785.6 մլրդ դրամ, 2019թ. 6,341.1 մլրդ դրամ, 2020թ. 6,974.3 մլրդ դրամ: Պետական բյուջեի եկամուտները կանխատեսվում են 2018թ. 1,353.5 մլրդ դրամ, 2019թ. 1,495.2 մլրդ դրամ, 2020թ. 1,614.2 մլրդ դրամ: Պետական բյուջեի առաջնային ծախսերը կանխատեսվում են 2018թ. 1,373.7 մլրդ դրամ, 2019թ. 1,495.2 մլրդ դրամ, 2020թ. 1,614.2 մլրդ դրամ:

ՀՀ պետական պարտքը 2017թ. պետբյուջեի ծրագրով կկազմի 2,802 մլրդ դրամ, 2018թ. կկանխատեսվի 3,391 մլրդ դրամ, 2019թ. 3,391 մլրդ դրամ, 2020թ. 3,559 մլրդ դրամ, ՀՆԱ-ի նկատմամբ կազմելով 2017-2020 թթ. համապատասխանաբար 51.8, 54.6, 53.5, 51 տոկոս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում