Մոտ ապագայում Իրանը ծրագրում է ստեղծել 8 մարդու համար նախատեսված ուղղաթիռ՝ հայտնում է IRNA գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ուղղաթիռի մոդելի ուսումնասիրությունն արդեն ավարտվել է, և բավարար ֆինանսավորման դեպքում համապատասխան կառույցները կսկսեն աշխատել դրա դիզայնի վրա:
Միջոցների առկայության դեպքում ուղղաթիռը պատրաստ կլինի մոտավորապես 8 ամսից:
Ուղղաթիռի նշանակության մասին ոչինչ չի հաղորդվում. հայտնի չէ՝ այն կկիրառվի ռազմակա՞ն թե՞ քաղաքացիական նպատակներով:








































