Tuesday, 16 06 2026
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
2026-ին խաղաղության ու կոնֆլիկտի ավարտի փաստը լեգիտիմություն ստացան․ ժողովուրդը տեր կանգնեց
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
Նոր ԱԺ-ում ձևավորվելիք ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Դա հեշտ գործ չէր․ վարչապետը՝ թոշակների բարձրացման հիմքերի ու պատճառների մասին
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում

Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով Սյունիքի մարզում է

Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այցի շրջանակներում ծանոթացել է Սյունիքի հանքարդյունաբերական և էներգետիկ խոշոր արտադրական ընկերությունների կողքին իրենց զարգացման ծրագրերն իրագործող փոքր ու միջին ձեռնարկությունների աշխատանքին, ներդրումային ծրագրերին և հեռանկարին: Նախագահը, մասնավորապես, այցելել է Սիսիանի «Ավալ Թրեիդ» ընկերության տրիկոտաժի արտադրամաս, որը հիմնվել է 2012թ. դեկտեմբերին և ընթացիկ տարվա ապրիլից իրականացնում է տրիկոտաժի արտադրություն: Նախագահին ներկայացվել է, որ չորս ամսվա ընթացքում ընկերությունը կատարել է 30.0 մլն դրամի ներդրում, ներառյալ՝ ժամանակակից մեքենասարքավորումների ներմուծումը: Ընկերությունում աշխատում է 90 մարդ` 70-80 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով: 2013թ. ապրիլ-օգոստոս ամիսների դրությամբ, ըստ ընկերության պատասխանատուների, թողարկվել է մոտ 70.7 մլն դրամի արտադրանք, որն ամբողջությամբ արտահանվել է ՌԴ: Ընկերությունը նախատեսում է առաջիկայում ընդլայնել արտահանման շուկան՝ ավելացնելով արտադրական հզորությունները, որը հնարավորություն կտա աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 120-ի:

Գորիս քաղաքում Նախագահն այցելել է «Գորիս Գամմա» ընկերություն, որն այժմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային ընկերության հետ համատեղ իրականացնում է միջազգային պահանջներին համապատասխան ժամանակակից հաստոցների արտադրության նոր ծրագիր: Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ արդեն ավարտվել են բանակցությունները գերմանական մատակարար կազմակերպության հետ, այժմ բանակցություններ են ընթանում հնարավոր պատվիրատու կազմակերպությունների հետ` պահանջարկի և տեսականու ճշտման նպատակով: Նշվել է, որ ծրագրի հաջող իրականացման դեպքում Հայաստանում կարտադրվեն թվածրագրային ղեկավարման գերճշգրիտ խառատային և ֆրեզերային հաստոցներ, որոնք համապատասխանում են եվրոպական ստանդարտներին: Ծրագրի 1-ին փուլի ներդրումները կազմել են 1.0 մլն ԱՄՆ դոլար: Համապատասխան պահանջարկի դեպքում, արտադրական ծավալների ընդլայնմանը զուգահեռ, աշխատատեղերի քանակը հնարավոր է հասցնել մինչև 130-ի:

«Գորիսի Գամմա» ձեռնարկությունը հիմնադրվել է դեռևս 1979թ. և մասնագիտացված էր նախկին ԽՍՀՄ պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական համալիրի համար հատուկ տեխնիկայի արտադրության բնագավառում։ 1996թ. ձեռնարկությունը վերակազմավորվել է որպես փակ բաժնետիրական ընկերություն, որի 20% պետական բաժնեմասը անհատույց սեփականաշնորհվել է աշխատավորական կոլեկտիվին, իսկ 80%-ը՝ 2001թ. մասնավորեցվել է: Ներկայում ընկերությունում գործում են մեխանիկական, հատուկ տեխնիկայի հավաքման, էլեկտրաշարժիչների հավաքման, օպտիկական արտադրամասերը և փորձարկումների լաբորատորիան։ Ընկերության արտադրանքի իրացման հիմնական շուկան Ռուսաստանի Դաշնությունն է, պատասխանատուների հավաստմամբ, պատվերներ կան նաև Կանադայից: 2013թ. հունվար-օգոստոս ամիսներին ընկերությունը թողարկել է 238.0 մլն դրամի արտադրանք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրելով 23%-ի աճ: Նշվել է, որ բացի սերիական արտադրանքից, ընկերությունը կատարում է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պատվերները` վերջինիս համար պատրաստելով գործիքներ և սարքավորումներ:

Աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը եղել է նաև Քաջարան քաղաքում: Նա նախ այցելել է զոհված ազատամարտիկների հուշահամալիր, ծաղիկներ դրել և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի համար զոհված հայորդիների հիշատակին:

Այնուհետև Հանրապետության Նախագահը Քաջարանի կենտրոնական հրապարակում մասնակցել է քաղաքի 55-ամյակին նվիրված միջոցառումներին, որի շրջանակներում պետական պարգևներ և շնորհակալագրեր է հանձնել տարբեր ոլորտներում իրենց հայրենանվեր գործունեությամբ աչքի ընկած մի խումբ անձանց. «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի պոլիկլինիկայի բաժնի վարիչ Հրաչյա Թադևոսյանը ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով, «Ռիվս» գիտաարտադրական միավորման գործադիր տնօրեն Միխաիլ Առուստամյանը (ՌԴ)՝ Անանիա Շիրակացու մեդալով: Երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով են պարգևատրվել «Քաջարան համայնքի կոմունալ տնտեսություն» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետ Սարո Հայրապետյանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի հանքաքարի ջարդման տեղափոխման արտադրամասի էլեկտրագազաեռակցող Զախար Միրզոյանը: Քաջարանում Հանրապետության Նախագահին հանձնել են համայնքի ավագանու որոշմամբ սահմանված «Արցախյան ազատամարտ» առաջին հուշամեդալը:

Նախագահը շնորհավորել է քաղաքի տոնի, ինչպես նաև պարգևատրման կապակցությամբ, շնորհակալություն հայտնել քաջարանցիներին՝ քաղաքի զարգացման գործում իրենց ամենօրյա ջանքերի ու նվիրումի համար, մաղթել հաջողություններ և վստահեցրել, որ տարեցտարի ինչպես Քաջարանը, այնպես էլ մեր հանրապետության այլ բնակավայրերն ավելի բարեկեցիկ և զարգացած են լինելու: Հանրապետության Նախագահը կոչ է արել տոնակատարության մասնակիցներին ինչպես իրենց քաղաքի, այնպես էլ մեր հանրապետության ապագային նայել լավատեսությամբ ու հավատով:

Տոնակատարության ավարտին Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի երկարամյա նախկին տնօրեն, լեռնահանքային արդյունաբերության հմուտ կազմակերպիչ Ֆրունզե Պետրոսյանի հուշարձանի բացմանը:

Նախագահի աշխատանքային այցը Սյունիքի մարզում շարունակվում է: Այսօր Սերժ Սարգսյանը կմասնակցի նաև Քաջարանի բժշկական կենտրոնի բացման արարողությանը, Կապանում կայցելի Գարեգին Նժդեհի անվան հրապարակ, որտեղ կծանոթանա հրապարակի արդիականացման ծրագրի իրագործման, իսկ Կապանի թիվ 2 ավագ դպրոցում՝ ուսումնական այդ հաստատության շինարարական աշխատանքների ընթացքին: Մարզի Սյունիք համայնքում Հանրապետության ղեկավարը կայցելի մանր եղջերավոր անասունների մորթման և վերամշակման նորակառույց արտադրամաս ևս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում