Sunday, 14 06 2026
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ
Պուտինը չի ճանաչի ընտրության արդյունքները մեկ դեպքում՝ եթե փողոցում հայտնվի կրիտիկական զանգված
21:30
Ուրանում 1 օրը տևում է 21 տարի
Եթե ԲՀԿ-ն անցնի ԱԺ, գործադիրը կաղ բադի է նմանվելու. նոր ընտրությունների կարիք կառաջանա
21:09
Արիանա Գրանդեն ընդդեմ Սպիտակ տանը
Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում «հայաստանյան գուներանգ» կա՞
20:50
Արեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից
NASA-ն կկրի Prada. Տիեզերագնացների համար ստեղծվել է հագուստ
20:30
Mario-ի նոր ֆիլմը՝ 1 միլիարդանոց հաջողություն
20:20
Լոնդոնում շուտով կհայտնվեն ռոբոտաքսիներ

ՀՀ ԱԳՆ-ում անցկացվել է ՄԱԿ ԱԽ 1540 բանաձևի մշակմանը նվիրված աշխատաժողովը

2013թ. սեպտեմբերի 24-25-ը ՀՀ ԱԳՆ-ում անցկացվել է ՀՀ Վարչապետի 2013թ. հուլիսի 15-ի թիվ 562-Ա որոշմամբ ստեղծված Աշխատանքային խմբի և Միջազգային փորձագետների առաջին աշխատաժողովը:

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ՄԱԿ-ի ԱԽ 1540 բանաձևը, որն ընդունվել է 2004թ., հանդիսանում է զանգվածային ոչնչացման զենքերի տարածման դեմ պայքարի առանցքային միջազգային գործիքներից մեկը: Բանաձևի իրականացմանը համալիր աջակցություն տրամադրելու նպատակով հիմնվել է ԱԽ 1540 կոմիտեն:

Աշխատանքային խումբը ստեղծվել է ՄԱԿ ԱԽ 1540 բանաձևի իրականացման գործողությունների ազգային ծրագիր մշակելու և ԵԱՀԿ ու այլ միջազգային գործընկերների հետ այդ ոլորտում համագործակցության գործնական քայլեր ձեռնարկելու նպատակով: Այն ներառում է ՀՀ արտաքին գործերի, Էներգետիկայի և բնական պաշարների, Արտակարգ իրավիճակների, Էկոնոմիկայի, Բնապահպանության, Առողջապահության, Գյուղատնտեսության նախարարությունները, ինչպես նաև` ՀՀ ԱԱԾ, Պետական եկամուտների և Միջուկային անվտանգության պետական կոմիտեները:

Միջազգային փորձագետները ներկայացնում են ԵԱՀԿ-ն, ԵՄ Քիմիական, կենսաբանական, ռադիոլոգիական և միջուկային հարցերով Թբիլիսիի Գերազանցության տարածաշրջանային կենտրոնը, ՄԱԿ-ի Միջտարածաշրջանային հանցագործությունների և արդարադատության հարցերով հետազոտական ինստիտուտը, ՄԱԿ ԱԽ 1540 կոմիտեն:

Զանգվածային ոչնչացման զենքերի և դրանց փոխադրման միջոցների տարածման դեմ պայքարի խնդիրներն առավել քան արդիական են և հանդիսանում են միջազգային հանրության օրակարգի կարևոր բաղկացուցիչ: ՀՀ Գործողությունների ծրագրի մշակումը և արդյունավետ իրականացումը կարևորվում է գործուն ազգային մեխանիզմներ ստեղծելու և միջազգային փոխգործակցության տեսանկյունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում