Սեպտեմբերի 25-ին Ազատամարտիկների ռազմադաշտային խորհրդի անդամները հանդիպել են ՀԱԿ կուսակցության փոխնախագահներ Լևոն Զուրաբյանին և Արամ Մանուկյանին :
Քննարկման նյութը են եղել Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները, ներկա քաղաքական իրավիճակը, երկրում տիրող ճգնաժամային դրությունից դուրս գալու ելքերը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև առաջիկա օրերին հանդիպել ՀԱԿ կուսակցության ղեկավար, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:
Հանդիպումն անցել է փոխըմբռնման մթնոլորտում:
Սեպտոմբերի 25-ին Ազատամարտիկների ռազմադաշտային խորհրդի անդամները հանդիպել են նաև «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանին:
Վերջինս պատրաստակամություն է հայտնել միանալ առաջիկայում ՀՀ կուսակցությունների մասնակցությամբ նախատեսվող կլոր սեղանի քննարկումներին:
Մանրամասները՝ հոկտեմբերի 3-ին Ազատության հրապարակում կայանալիք համահավաքում:
Ազատամարտիկների ռազմադաշտային խորհուրդ, Ազատության հրապար









































