Saturday, 27 06 2026
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար

Եվրասիականացող Արցախի եվրոպական ուտոպիան

Հայ Բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախաձեռնությամբ մեկնարկել է ստորագրահավաք-արշավ, որը կոչ է անում Եվրամիությանը և եվրոպական մարդասիրական կազմակերպություններին ներգրավվել Արցախի ժողովրդի կյանքում: Այդ մասին այսօր ՀԲԸՄ կողմից անցկացվող հանրային քննարկման ժամանակ հայտարարել են նախաձեռնողները:

Եվրոպական կառույցները, որպես կանոն, ներկա են այն երկրներում հասարակությունների կյանքում, ովքեր արևմտյան արժեհամակարգով ապրելու ցանկություն ունեն, պայքարում են ժողովրդավարության և ազատության համար: ՀԲԸՄ-ի նախաձեռնությունը, անշուշտ, ողջունելի է` հենց թեկուզ այն պատճառով, որ Արցախին և նրա հասարակությանը ցույց է տրվում զարգացման ճանապարհի այլընտրանք, որովհետև մեր իրականությունը լեցուն է ռուսական տարբեր նախաձեռնություններով, որոնք, ըստ էության, որևէ աղերս չունեն քաղաքացիականության և զարգացման հետ:

Մյուս կողմից` կենացային է հնչում Արցախի ժողովրդի կյանքում ներգրավելու եվրոպացիներին ուղղված կոչը հենց այն օրերին, երբ ԼՂՀ-ն ինքն է փակում իր զարգացման եվրոպական պատուհանը: Խոսքը, մասնավորապես, Բակո Սահակյանի նախագահության ժամկետը երկարաձգելու որոշման մասին է:

Խնդիրը Բակո Սահակյանը չէ: Ի վերջո, ամենաժողովրդավարական երկրներում անգամ` գտնվում են մարդիկ, ովքեր տարվում են իշխանության գայթակղությամբ, ունենում են ավտորիտար հակումներ: Սակայն ժողովրդավարական հասարակությունների ուժը հենց նրանում է, որ նրանք ստեղծել են մեխանիզմներ, գործիքներ, որոնց միջոցով կանխում են առանձին մարդկանց կամ խմբերի իշխանատենչական հակումները: Արցախը, դժբախտաբար, այս տարիների ընթացքում պետական և քաղաքական համակարգերը կայացրել է միայն թղթի վրա` դրանց բովանդակային չգոյությամբ ճանապարհ հարթելով ժողովրդավարության մարտահրավերների համար: Տխուր է տեսնել, որ այս օրերին Արցախում իշխանության հավերժացման կամ երկարաձգման դեմ պայքարում են ընդամենը նվազ հնարավորություններ ունեցող մեկ կուսակցություն, մեկ պատգամավոր ու մի քանի փորձագետ: Հասարակությունը կորցրել է դիմադրելու ռեսուրսը, ինչը շատ վտանգավոր է ոչ այնքան ներքաղաքական համատեքստում, որքան` արտաքին մարտահրավերների իրական առկայության պայմաններում:

ՀԲԸՄ-ի առաքելությունը կհաջողի, եթե կազմակերպությունը ոչ թե եվրոպացիներին բերի Արցախ, որտեղ այս պահին նրանց ոչ ոք չի սպասում, այլ Արցախը մոտեցնի Եվրոպային` այդպիսով նաև նրան անշրջելիորեն հեռացնելով ասիական ճահճում խեղդվող Ադրբեջանից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում