Monday, 08 06 2026
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
Հայաստանը «չորրորդը» կդառնա՞
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Մաղթում ենք հաջողություններ Փաշինյանին. Պապուաշվիլի
14:20
Թրամփը Իսրայելին և Իրանին կոչ է արել «անհապաղ» դադարեցնել կրակը
Մոսկվայում ակնարկել են, որ հայկական կարմրախայտը կարող է փոխարինվել թուրքականով
Եղանակի կանխատեսում. հունիսի 8-13-ը

Եվրոպացի գործարարները սպասում են Հայաստանում ՄՄ կանոնակարգի և մաքսային ռեժիմի որոշակիացմանը

Հայաստանում ներդրումների պատրաստ եվրոպացի գործարարները սպասում են ՄՄ կանոնակարգի ու մաքսային ռեժիմի որոշակիացմանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայ-բելգիական առևտրի պալատի նախագահ, տնտեսագետ Վալերի Սաֆարյանը՝ պարզաբանելով, թե ՄՄ-ին միանալու Հայաստանի որոշումը ինչ փոխեց եվրոպական գործարար հանրության տրամադրություններում և ծրագրերում:

Նա նշեց, որ դա մեծ անակնկալ էր եվրոպական գործարար հանրության համար, Հայաստանի և ԵՄ-ի քառամյա ինտենսիվ աշխատանքից հետո որևէ մեկը նման որոշում չէր սպասում: Ավելին. նրա խոսքով՝ բացի դրանից, ԽՀԱԱԳ-ն արդեն իսկ առաջ էր քաշված և պահանջարկ ուներ գործարար հանրության կողմից: Վալերի Սաֆարյանն ասաց, որ Բելգիայի առևտրի պալատի համար այդ որոշումն իսկապես հիասթափություն առաջացրեց, քանի որ իրենք մշտապես կարծում էին, որ ԽՀԱԱԳ-ն կխորացնի ԵՄ-Հայաստան տնտեսական համագործակցությունը, ինչի արդյունքում Հայաստանում հիմնական ներդրումներն ակնկալվում էին եվրոպացի գործընկերների կողմից:

«Բայց մենք նաև հասկանում ենք և վստահ ենք, որ Հայաստանը եղել է Ռուսաստանի կողմից մեծ ճնշման տակ, և Հայաստանի համար որոշ վճռական գործոններ կասկածի տակ էին առնվելու, ինչպիսիք են անվտանգությունն ու գազի գինը: Մենք հավատում ենք, որ առաջիկա շաբաթների ընթացքում Հայաստանը կկարողանա վերաձևավորել ԵՄ-ի հետ համագործակցության նոր շրջանակ, և պետք է ծրագրվեն նոր քայլեր: Համոզված եղեք, որ Հայ-բելգիական առևտրի պալատը, ինչպես Բրյուսելում գործող այլ կազմակերպություններ, կզբաղվեն նոր ռազմավարական ծրագրերի մշակման անհրաժեշտության լոբբինգով»,- նշեց Վալերի Սաֆարյանը:

Վերջինիս խոսքով՝ ներկայում եվրոպացի բիզնեսմենները սպասում են՝ տեսնելու, թե ինչ է լինելու ՄՄ կանոնակարգն ու մաքսային ռեժիմը, շատ հարցեր դեռևս պետք է որոշակիանան: Նա ասաց, որ վստահ են՝ Հայաստանը լիբերալ երկիր է և լինելով ԱՀԿ անդամ՝ ստիպված է լինելու մեծ դերակատարություն և ազդեցություն ունենալ ՄՄ քաղաքականության վրա:

«Մենք չենք կարծում, որ եվրոպական ընկերությունները ապագայում պատրաստ չեն լինի աշխատել Հայաստանի հետ, սակայն, բնականաբար, ԽՀԱԱԳ-ն կարող էր մեծ խթան հանդիսանալ այդ համագործակցության համար: Երբ ՄՄ-ն դառնա կենսունակ, մենք համոզված ենք՝ Հայաստանը կմեծացնի միջազգային գործարար հանրության դերն այս նոր շուկայում և նրանց հետ բիզնես անելու ելքեր կգտնի»,- նման հույս հայտնեց Վալերի Սաֆարյանը:

Ամփոփելով՝ նա նշեց, որ պետք է սպասել և տեսնել, թե մինչև Վիլնյուսի գագաթնաժողովը՝ ԵՄ-ն ու ՀՀ-ն ինչ կհամաձայնեցնեն: Նա տեղեկացրեց, որ հաջորդ տարի սպասվում են եվրոպական ընտրություններ, ուստի հանձնաժողովի նոր կազմը միգուցե տարածաշրջանի համար նոր տեսլականով և գաղափարներով գործի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում