Saturday, 04 07 2026
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին

Կարծում եք՝ Պուտինը ցանկանում է, որ Հայաստանը գերակայությո՞ւն ստանա Ադրբեջանի հետ հակամարտությունում. Սաակաշվիլիի ելույթը ՄԱԿ ԳԱ-ում (տեսանյութ)

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չորեքշաբթի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ կանխատեսել է «ՊԱԿ-ի նախկին գործակալ Վլադիմիր Պուտինի հեռացումը» Կրեմլից, «Ռուսական կայսրության» փլուզումը, «Եվրասիական միություն» կոչվող նախագծի ձախողումը: Նա դատապարտել է «Ռուսաստանի կողմից վրացական հողերի բռնազավթումը», ներողություն է խնդրել Վրաստանի այն քաղաքացիներից, որոնց կյանքը չի կարողացել ավելի լավը դարձնել: Նրա ելույթի կեսից Ռուսաստանի պատվիրակությունը լքել է ՄԱԿ ԳԱ նիստերի դահլիճը՝ ի նշան բողոքի: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:

«Մի քանի տարի հետո Վլադիմիր Պուտինը կհեռանա Կրեմլից, կանհետանա ռուսական քաղաքականությունից: Ռուսաստանի քաղաքացիները կհիշեն նրանց որպես հին ժամանակների, կոռուպցիայի և ճնշումների ժամանակների ուրվական»,- ասել է Վրաստանի նախագահը և հավելել, որ այդ ժամանակ Ռուսաստանը կդադարի լինել կայսրություն և կդառնա սովորական պետություն:

Սաակաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է բռնագրավել վրացական հողերը և դրանով իսկ թուլացնում է երկիրը: Նրա խոսքերով՝ Ռուսաստանի համար շահեկան չեն ուժեղ հետխորհրդային հանրապետությունները (Ուկրաինա, Մոլդովա, Հայաստան և Ադրբեջան):

«Կարծում եք՝ Պուտինը ցանկանում է, որ Հայաստանը գերակայությո՞ւն ստանա Ադրբեջանի հետ հակամարտությունում: Ո՛չ: Դա Հայաստանին կդարձներ չափազանց ուժեղ և պոտենցիալ չափազանց անկախ: Թե՞ կարծում եք, որ հակառակն է. որ Մոսկվան ցանակնում է՝ Բաքուն հաղթանակ տանի Երևանի նկատմամբ:»,- ասել է Սաակաշվիլին՝ նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, և հավելել, որ Մոսկվան չի ցանկանում, որ ինչ-որ մեկը հաղթի, քանի որ նրանց նպատակը հենց հակամարտությունն է, որը ժողովուրդներին խանգարում է դառնալ անկախ և արգելափակում է նրանց ինտեգրումը Եվրամիություն:

Սաակաշվիլին հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը Եվրասիական միության գաղափարը ձևավորել է որպես այլընտրանք Եվրամիությանը, և նրա նոր նախագահության հիմնական նախագիծն է:

«Եվրասիական միությունը հիմնվում է սկզբունքների վրա, որոնք հակասում են Եվրամիության հիմնական սկզբունքներին: Այն սնվում է անհանդուրժողականությամբ, այն ղեկավարում են ՊԱԿ-ի նախկին գործակալներ, դրա նպատակն է՝ վերակենդանացնել նախկին կայսրությունը: Եվրասիական միությանն անդամակցելը հեշտ է՝ չկան սոցիալական, քաղաքական կամ տնտեսական չափանիշներ: Շատ հեշտ է գաղութ դառնալ: Միակ պահանջը պասիվությունը և չեզոքությունն է»,- ասել է Սաակաշվիլին:

Սաակաշվիլին նախազգուշացրել է, որ Վրաստանում և ԽՍՀՄ նախկին հանրապետություններում աշխատում են «Ռուսաստանի ձայներ», որոնք փորձում են սևացնել Եվրամիությունը և դրա արժեքները:

«Տարօրինակ է, որ վերջին տարիներին և ամիսներին, Թբիլիսիում, Կիևում և Քիշնևում մենք լսում ենք միևնույն այլանդակ երաժշտությունը, որի նվագավարը Մոսկվան է, մենք լսում ենք, որ մեր ավանդույթները ոչնչացվում են Արևմուտքի ճնշման տակ, որ քրիստոնեական տոները կփոխարինվեն գեյ-շքերթներով, որ եկեղեցիները կվերածվեն Դիսնեյլենդերի…»,- ասել է Սաակաշվիլին:

Նախագահն ընդգծել է, որ նախկին նվաճված ժողովուրդները պետք է միավորվեն իրենց ուժի հիման վրա:

«Միասնականությունը պետք է լինի մեր կանոնը Արևելյան Եվրոպայում, այդ թվում՝ Կովկասում»,- ընդգծել է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում