Սիրիական Ռասթան քաղաքում, որտեղ ժողովրդական հուզումների հետևանքով զորքեր էին մտցվել, զոհվել է առնվազն 41 մարդ: Այս մասին Reuters գործակալությանը հաղորդել են սիրիացի իրավապաշտպանները, որոնք շեշտել են, որ խոսքը միայն քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին է:
Սիրիայի իշխանություններն իրենց հերթին հայտարարել են, որ Ռասթանում երեք զինվորական է զոհվել։ Նրանք, ըստ իշխանությունների, պայքարել են «զինված ահաբեկիչների դեմ, որոնք սպանում են խաղաղ քաղաքացիներին»:
Ռասթան և Թալբիսու քաղաքներ զորքեր մտցվել էին մայիսի 29-ին: Մինչ այդ քաղաքներում անջատվել էին ջուրը, լույսը, գազը, ինտերնետը և հեռախոսակապը:
Հիշեցնենք, որ հուզումները Սիրիայում շարունակվում են արդեն ավելի քան 2 ամիս: Դրանք սկսվեցին Դարա’ա քաղաքից և տարածվեցին երկրի ողջ տարածքում: Սիրիայի իշխանությունները հակակառավարական ցույցերը ճնշում են հրազենով և ծանր զինտեխնիկայով, ինչի հետևանքով երկրում գրանցվել է ավելի քան հազար զոհ:











































