ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Փարիզ այցի ժամանակ գովել է Ֆրանսիայի առաջին տիկին Բրիժիտ Մակրոնի ֆիզիկական վիճակը։
Տեսագրությունում, որը տեղադրվել է Էմանուել Մակրոնի ֆեյսբուքյան էջում, երևում է, թե ինչպես են ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առաջին դեմքերը զրույցում իրենց տիկնանց հետո Հաշմանդամների տանը ընդունելությունից հետո։
«Դուք այնքան լավ ֆիզիկական վիճակում եք»,-ասել է Թրամփը 64-ամյա Բրիժիտ Մակրոնին՝ անվանելով նրան «հիանալի»։
Հիշեցնենք, որ Մակրոնի հրավերով Թրամփը տիկնոջ հետ հուլիսի 13-ին ժամանել է Ֆրանսիա։ Հանդիպման ժամանակ առաջնորդները քննարկել են իրավիճակն Ուկրաինայում, Սիրիայում, Հյուսիսային Կորեայում, Լիբիայում, ինչպես նաև անդրադարձել մի շարք այլ հարցերի։















































