Այսօր արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիտակ գյուղի վարչական տարածքում գտնվող ջրատարի պայթյուն է տեղի ունեցել, և խողովակի մեջ տղամարդու մասնատված դի կա:
shamshyan.com –ի փոխանցմամբ՝ այս պահին դեպքի վայրում հսկողություն են կատարում Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները։
Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դիակի ինքնությունը պարզելու համար: Թե ինչն է եղել մահվան պատճառը, պարզ կլինի դատաբժշկական մի շարք փորձաքննությունների արդյունքների հայտնի լինելուց հետո:






































