«Տան պարսպի վրայով ներս ցատկելով տան բակ՝ 5 դիմակավորված անձինք բացել են զուգարանի պատուհանը, այնտեղից մուտք գործել տուն, պարանով կապել այդ պահին տանը գտնվող 4 մարդու և զենքի գործադրմամբ պահանջել տանը պահվող գումարներն ու ոսկեղենը։
Պարզելով, որ դրանք պահվում են չհրկիզվող պահարանում, ավազակները այն տեղափոխել են տանտերերին պատկանող Nissan Patrol մեքենայի բեռնախցիկը և նույն մեքենայով հեռացել։ Առավոտյան ժամը 9:40-ի սահմաններում նշված ավտոմեքենան հայտնաբերվել է Շենգավիթում»։
Ոստիկանությունից թերթի այս տեղեկությունները հաստատել են՝ հայտնելով, որ հարձակման ենթարկվածներից 2- ը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։









































