Sunday, 07 06 2026
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը

Ռուսաստանի միջնորդությանը չեն վստահում ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ստոկհոլմի Կենտրոնական Ասիա-Կովկաս և Մետաքսի ճանապարհ կենտրոնի տնօրեն Սվանթե Քորնելը


– Պարոն Քորնել, ինչպե՞ս եք գնահատում Դովիլում Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահների հրապարակած հայտարարությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ: Ըստ Ձեզ` հայտարարությունը առաջ կմղի՞ ԼՂ կարգավորման գործընթացը, կողմերը կհանգե՞ն որևէ լուծման, թե՞ դա ոչ մի ազդեցություն չի ունենա գործընթացի վրա:


– Ես դեռ մանրամասնորեն չեմ ուսումնասիրել այդ փաստաթուղթը, բայց այն կարծես հուշում է, որ այս հակամարտության լուծումը ավելի ու ավելի վտանգավոր է դառնում: Ահա թե ինչու ենք ականատես լինում, որ մի քանի առիթներով Մինսկի խմբի համանախագահները նման հայտարարություն են անում: Իրականում հակամարտության լուծմանն ուղղված որևէ փոփոխություն չեմ տեսնում դիվանագիտական նախաձեռնությունների մակարդակում: Թվում է, թե ոչ մի պատրաստակամություն չկա, հատկապես ԱՄՆ վարչակազմի մոտ, լրջորեն զբաղվելու հակամարտության լուծմամբ: Ինչպես գիտենք, Ռուսաստանի կառավարությանն է թույլատրվել ղեկավարել այս գործընթացը, սակայն ես չեմ կարծում, որ հավանական է Ռուսաստանի հաջողությունը այս առումով, քանի որ այն չունի Ադրբեջանի իշխանությունների վստահությունը, կարծում եմ` նույնիսկ Հայաստանում մարդիկ չգիտեն և մտահոգ են, թե ինչ մտադրություններ ունի Ռուսաստանը այս հակամարտության մեջ: Ես որևէ փոփոխություն չեմ տեսնում, դժբախտաբար:


– Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ ՄԽ համանախագահող երկրների նախագահները հայտարարել են, որ հետամուտ են լինելու, որ կողմերը կատարեն ստանձնած պարտավորությունները…


– Մինչև չտեսնեմ, որ այդ բանավոր արված հանձնառությունը իրական դիվանագիտական ջանքերի է վերածվում, ես չեմ հավատա և չեմ համոզվի: Իրական դիվանագիտական ջանքեր ասելով` ես նկատի ունեմ, որ ունենք Մինսկի խմբի գործող մեխանիզմում որոշակի փոփոխություններ անելու կարիք: Մինսկի խումբը գործում է միջին կարգի դիվանագետների մակարդակով: Այս հակամարտությունը երբեք չի լուծվի այդ մակարդակում` «կրտսեր» ներկայացուցիչների կողմից: Հակամարտության լուծման հասնելու համար պետք է ունենալ լուրջ, բարձր մակարդակի քաղաքական անցյալ ունեցող բանակցողներ` համանախագահող կամ այլ երկրներից ներգրավված: Ցավոք, նման բան դեռ չի եղել: Հնարավոր է, որ որևէ շարժ տեղի ունենա, սակայն ես այդ հարցով զբաղվում եմ արդեն մոտ 16 տարի, և հաճախ են լինում խանդավառված պոռթկումներ, թե շուտով լուծում է լինելու, ապա ստանձնած պատրաստակամության մասին նոր հայտարարություններ են արվում, սակայն քանի դեռ իրական քայլեր չեն անում, համանախագահները հաջողության չեն հասնի:


– Հայտնի է, որ հակամարտող երկրների նախագահները հունիսի 25-ին հանդիպելու են Ռուսաստանի Կազան քաղաքում: Մի շարք փորձագետների կարծիքով, հիմնական սկզբունքների մասին փաստաթուղթ է ստորագրվելու երկու կողմերից: Ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ հանդիպումից:


– Ես մեծ հույսեր չեմ փայփայում: Հավանական է, որ որևէ փաստաթուղթ կստորագրվի, սակայն այս պահին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին պատերազմական լարվածությունը ավելի թեժ է, քան, ասենք, մեկուկես տարի առաջ: Այսինքն` մի կողմից բարձրացել է բանակցային գործընթացում ներգրավվածության մակարդակը, սակայն մյուս կողմից` վատթարացել է իրավիճակը շփման գծում: Ուստի ես շարունակում եմ մտահոգ լինել այս հակամարտության լուծման համար:


– Ի՞նչ կասեք Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցած փոփոխությունների մասին: Օրինակ` Իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարցում Ռուսաստանը փոխեց իր դիրքորոշումը և հայտարարեց, որ ՀԱՄԱՍ-ը պետք է ճանաչի Իսրայելի պետությունը: Չե՞ք կարծում, որ այսպիսի արմատական փոփոխությունը կարող է ազդեցություն ունենալ նաև այլ հակամարտությունների վրա:


– Ո՛չ, չեմ կարծում և կասեմ ինչու: Վերջին մի քանի ամիսների ընթացքում միջազգային հարաբերությունների ընդգրկուն հարցերի շուրջ Ռուսաստանը համագործակցությանն ավելի կողմ է եղել: Իսրայելա-պաղեստինյան հարցում, ռազմական պաշտպանության հարցում և այլ բազում հարցերում Ռուսաստանը ավելի բաց է եղել համագործակցության համար: Դժբախտաբար, նախկին խորհրդային տարածքում չկա փոփոխություն Ռուսաստանի քաղաքականության մեջ: Չկա փոփոխություն Ռուսաստանի քաղաքականության մեջ Վրաստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ուկրաինայի հանդեպ:


– Ի՞նչ կասեք Իրանի մասին: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն այցելելու է Հայաստան հունիսի 6-ին: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ դեր է ունենալու Իրանը հակամարտության լուծման հարցում:


– Չեմ կարծում, որ Իրանը որևէ դեր կկատարի այս հարցում, որովհետև նախ Ռուսաստանին և Արևմուտքին դա ձեռնտու չէ: Երկրորդ` Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները զգալիորեն վատացել են վերջին մի քանի ամիսների ընթացքում, ուստի Իրանի` հակամարտության շուրջ բանակցություններում ներգրավման որևէ հեռանկար չեմ տեսնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում