Սահմանադրական դատարանում ԱԺ-ի «Ծառուկյան» և «Ելք» դաշինքների հայցադիմումի քննության օրը հայտնի է: 26 պատգամավորի բողոքը կլսեն հոկտեմբերի 31-ին` ժամը 10:00-ին: Հիշեցնենք` քաղաքական ուժերը վիճարկում են Վանաձորի ավագանու նիստերի օրինականացման հարցը: Հիշեցնենք` 2016 թ-ի հոկտեմբերի տասին Վանաձորի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանը Վանաձորի քաղաքապետի ընտրությունների 2-րդ փուլում ստացել էր 19, Քրիստ Մարուքյան`14 ձայն: Ընդդիմադիր կուսակցությունները` ԼՀ-ը, ԲՀԿ-ը, ՀՎԿ-ը հայտարարեցին, որ չորս ընդդիմադիր գաղտնի իր ձայնը տվել է ՀՀԿ-ի թեկնածուի օգտին, որի պատճառով էլ Մամիկոն Ասլանյանը դարձավ քաղաքապետ: Թե ովքեր են նրանք, մինչ օրս պարզ չէ:
Մամիկոն Ասլանյանը, դառնալով քաղաքպետ, ավագանու ապօրինի նիստեր է գումարում և որոշումներ է ընդունում՝ հայտարարելով, որ նիստերը իրավազաոր են: Ելք-ը ՍԴ-ում վիճակրում է հենց այս փաստը:








































