Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Տասնյակ լքված Բենթլիներ և այլ թանկարժեք մեքենաներ՝ Դելիի փողոցներում

Այս օրերին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Հնդկաստանի մայրաքաղաքում: Դելիի փողոցներում սկսել են հայտնվել աշխարհի ամենահայտնի ավտոընկերությունների լքված թանկարժեք մեքենաները:

Տեղի ոստիկանությունն ու հարկային ծառայությունը ստիպված են հավաքել դրանք և տանել տուգանային հրապարակ: Ներկա պահին դրանց թիվն արդեն գերազանցում է 40-ը:

Բանն այն է, որ այդ մեքենաները Հնդկաստան են ներմուծվել, իսկ հետո «զեղչով» վաճառվել ապահովված քաղաքացիներին երկրի մի քանի բարձրաստիճան քրեականացված իշխանավորների կողմից, որոնք դիվանագիտական փաստաթղթերով և հարկային մարմիններին շրջանցելով՝ երկիր են ներմուծել հարյուրավոր գերթանկարժեք մեքենաներ:

Հնդկաստանի հարկային ծառայությունը կասկածում է, որ մի բրիտանացի գործարար և Հյուսիսային Կորեայի ու Վիետնամի դիվանագիտական կորպուսների ներկայացուցիչներ Հնդկաստանի մեքենաների սերվիսների միջոցով վերավաճառել են գողացված մեքենաները, որը թույլ է տվել դրանից ստանալ միլիոնավոր դոլարների շահույթ:

Ընդամենը 4-5 տարվա ընթացքում նրանք երկիր են ներմուծել մինչև 400 թանկարժեք, լյուքս դասի մեքենա: Այս մեքենաները վարում են հնդկաստանցի բարձրաստիճան պաշտոնյաները, Բոլիվուդի աստղերը, կրիկետի հանրահայտ խաղացողները և շատ գործարարներ: Սակայն հիմա նրանք ստիպված են ազատվել այդ մեքենաներից կամ էլ ապացուցել, որ իրենք օրինավոր քաղաքացիներ են: Իսկ դա ապացուցելը շատ դժվար է լինելու, քանի որ այդ բոլոր մեքենաները վաճառվել են իջեցված գներով:

Բանն այն է, որ Հնդկաստանում թանկարժեք մեքենաների պահանջարկը շատ մեծ է, սակայն մաքսազերծման տոկոսադրույքը կազմում է 100%: Այդ իսկ պատճառով զեղծարարները Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Սինգապուրից և Ճապոնիայից մեքենաներ են գողանում, իսկ հետո դիվանագիտական խողովակներով ներմուծում դրանք երկիր՝ դրանով իսկ խուսափելով հարկեր վճարելուց:

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, այն բանից հետո, երբ հարկային ծառայությունը հայտնաբերել է այս անօրինականությունը, մեքենաների գնորդները, հարկային խնդիրներից խուսափելու համար սկսեցին իրենց մեքենաները թողնել փողոցներում: Դրանց մեջ կան Porsche Panamera (այն Հնդկաստանում արժե մոտավորապես 400 հազար դոլար), Bentley Continental Supersport (550 հազար դոլար), մի քանի հատ Aston Martin Rapide (մոտավորապես 450 հազար դոլար), մի քանի Maserati (280 հազար դոլար), Rolls-Royce, Ferrari, Hummer, Lamborghini և այլ թանկարժեք մեքենաներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում