Նյու Յորքի իշխանությունները 32 մլն դոլար կծախսեն առնետների դեմ պայքարի վրա՝ հայտնում է ABC News-ը։
Կրծողների դեմ պայքարի միջոցառումները կանցկացվեն Նյու Յորքի մի քանի շրջաններում։ Քաղաքի իշխանությունները մտադիր են ցեմենտել բնակելի հաստատությունների նկուղային հարկերը, մեծացնել տուգանքներն աղբի անօրինական նետման համար, ինչպես նաև փոխել թափոնների զամբյուղներն արևային մարտկոցներով աշխատող կոմպակտորներով։
«Մենք հրաժարվում ենք առնետներին համարել Նյու Յորքի կյանքի նորմալ մաս»,-հայտարարել է քաղաքապետ Բիլ Դե Բլազիոն։










































