Twitter-ն իր օգտատերերին կտեղեկացնի տարերային աղետների և պատահարների մասին, հաղորդում է Reuters-ը:
Դրա համար օգտատերերը պետք է միայն իրենց համաձայնությունը տան և բջջային հեռախոսահամարը:
Համապատասխան տվյալները կարող են ստանալ նաև այն պետական գործակալությունները և ընկերությունները, որոնք պետք է մարդկանց զգուշացնեն վտանգների մասին:










































