Sunday, 28 06 2026
14:30
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը

ՀՀ սպառողական շուկայում մեկ ամսում արձանագրվել է 0.9% գնանկում

Հանրապետության սպառողական շուկայում արձանագրվել է 1.2 տոկոս գնաճ 2017-ի 6 ամիսներին՝ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, սակայն հունիսին գրանցվել է 0.9 տոկոս գնանկում՝ մայիսի համեմատ: Ամենաբարձր գնանկումն արձանագրվել է Գյումրիում: Այս մասին ասաց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը:

«2017-ի հունիսին՝ մայիսի համեմատ, արձանագրվել է սննդամթերքի, ոչ ալկոհոլային խմիչքների, ծխախոտի գնանկում՝ 2 տոկոսի սահմաններում: Ոչ պարենային ապրանքները ևս ունեցել են գնանկում՝ 0.4 տոկոս, իսկ ծառայությունների ոլորտում սակագների աճ է արձանագրվել՝ 0.2 տոկոս: Երևանում գնանկումը եղել է 0.9 տոկոս, ամենաբարձր գնանկումն արձանագրվել է Գյումրիում՝ 1.4 տոկոս, իսկ ամենաքիչը Գավառում՝0.4 և Եղեգնաձորում՝ 0.5 տոկոս»,-ասաց Գուրգեն Մարտիրոսյանն ու հավելեց, որ հունիսին նախորդ ամսվա համեմատ էական գնաճ է եղել մսամթերքի շուկայում:

2017-ի հունիսին՝ 2016-ի հունիսի համեմատ, սպառողական շուկայում արձանագրվել է 1.1 տոկոս գնաճ: 23 տոկոս գնաճ է արձանագրվել միրգ ապրանքային խմբում: 2017-ի հունիսին ծիրանի միջին ամսական գինը եղել է 1336 դրամ՝ մեկ կիլոգրամի հաշվով՝ նախորդ տարվա 995 դրամի համեմատ: Կեռասի միջին ամսական գինը եղել է 1513 դրամ՝ նախորդ տարվա 803 դրամի փոխարեն: «Վերջին մեկ ամսվա մրգի գնաճը՝ նախորդ տարվա համեմատ, պայմանավորված է նրանով, որ որոշ մրգեր ուշ են դուրս եկել շուկա՝ մասնավորապես ծիրանը, կեռասը»,-նշեց Մարտիրոսյանը:

2017-ի հունիսի տվյալներով՝ 2016-ի դեկտեմբերի համեմատ սննդամթերք, ալկոհոլային խմիչքներ և ծխախոտ ապրանքախմբերում արձանագրվել է 3.9 տոկոս գնաճ, ոչ պարենային ապրանքների գները նվազել են 1.6 տոկոսով, ծառայությունները նույնպես ունեցել են նվազման միտում՝ 0.8 տոկոսով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում