Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հարկային արտոնություն կստանա: Հեռուստաընկերության ներդրումային ծրագրի շրջանակում սեպտեմբերի 15-ից մինչև 2014 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ ներմուծվող 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների, մաքսային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը կհետաձգվի մինչև 2016 թվականի սեպտեմբերի 15-ը:
Ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել խոշոր վերազինման աշխատանքներ, ինչը հնարավորություն կտա անցնել բարձր հստակությամբ պատկերի (HD) թվային հեռարձակմանը, ինչպես նաև ապահովել սեփական արտադրության հաղորդումների համապատասխանությունը միջազգային հեռարձակող կառույցների որակական չափանիշներին:
Վերազինման աշխատանքների իրականացման նպատակով նախատեսվում է մոտ 1 մլրդ 33 մլն դրամի ներդրումներ կատարել` ներմուծելով տվյալ բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներ:
Այդ աշխատանքների կազմակերպման համար ներմուծվող ապրանքների մասով էլ հեռուստաընկերությունը կստանա ԱԱՀ գումարների վճարումը երեք տարի ժամկետով հետաձելու հնարավորություն:









































