Հայաստանի կառավարության և Չերնոգորիայի կառավարության միջև կկնքվի համաձայնագիր, որով երկու երկրիների միջև դիվանագիտական անձնագիր կրողների համար մուտքի արտոնագրի պահանջը կվերացվի : Այս հարցը ներառված է Կառավարության սեպտեմբերի 26-ի նիստի օրակարգում :
Պատճառն այն է, որ Հայաստանը և Չերնոգորիան չունեն դիվանագիտական ներկայացուցչություններ միմյանց պետություններում, ինչը բարդացնում է դիվանագետների մուտքի արտոնագրի ձեռքբերումը :
Հայաստանն ունի դիվանագիտական անձնագրերով մուտքի արտոնագրի պահանջի վերացման վերաբերյալ համաձայնագրեր բազմաթիվ պետությունների, այդ թվում` ԵՄ անդամ երկրների հետ: Միաժամանակ, Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվել է վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիր, որով, ի թիվս այլ դրույթների, նախատեսվում է վերացնել ԵՄ պետություններ այցելելիս մուտքի արտոնագրի պահանջը դիվանագիտական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիների համար:











































