Վաղը ՀՀԿ ԳՄ նիստում թեև պետք է քննարկվեր դատախազի թեկնածուի հարցը, սակայն նիստը չի կայանալու՝ Սերժ Սարգսյանի՝ Սյունիքի մարզում գտնվելու պատճառով:
Հիշեցնենք, որ վերջին նիստի ավարտից հետո ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ հանդիպմանը նշել էր, որ դատախազի հարցը հաջորդ շաբաթ կքննակվի: Նա նաև ասել էր, որ որևէ թեկնածուի մասին խոսակցություն չկա, և այն, ինչ լրատվությունը տալիս է, կանխատեսումներ են:
Հաջորդ քառօրյային ընդառաջ պետք է ներկայացվեր նոր դատախազի անունը: Սակայն հարցն, ըստ էության, որոշված է, քանի որ, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը կզբաղեցնի զինդատախազ Գևորգ Կոստանյանը:











































