Ջոնաթան Բարնեթը` Գարեթ Բեյլի գործակալը, իսպանական La Sexta հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է ընթացել ուելսցու տրանսֆերը Մադրիդի «Ռեալ»:
«Գործարքը երբեք չի կասեցվել, բայց եղել են մի քանի դեպքեր, երբ տրանսֆերը տապալվելու եզրին է եղել:
«Տոտենհեմ»-ի ղեկավարության հետ հանդիպումները երբեք հաճելի մթնոլորտում չեն անցել: Դանիել Լևին կոշտ ու պրոբլեմներ ստեղծող բանակցող է: Հուսով եմ` մենք լավ հարաբերություններ կպահպանենք, բայց նա կոշտ բանակցող է, բայց, միևնույն ժամանակ, արդար:
«Տոտենհեմ»-ը մեծ առաջարկ էր արել Գարեթին, որ վերջինս մնա, բայց խաղացողն ուզեց տեղափոխվել Մադրիդ»,- նշել է Բարնեթը:









































