Ոսկուց ու դեկորատիվ ոսկե զարդերով սուրբծննդյան եղևնի է տեղադրվել Տոկիոյի «Տակաշիմայա» նորաձևության խանութներից մեկում, հայտնում է RIA Novosti-ն:
Եղևնին զարդարված է ոսկե գնդերով, խաղաթղթերով ու այլ խաղալիքներով, դրա տակ դրված է լուսամփոփ, սուրճի ու թեյի ոսկե սպասք ու 6 մլն դոլար արժողությամբ ոսկու սալիկ:
Այս տարի ճապոնական շատ խանութներ, հույս ունենալով վաճառքների աճ ապահովել, սկսել են ժամանակից շուտ պատրաստվել նախատոնական առևտրին:
Որոշ խանութներում արդեն սեպտեմբերից կարելի է պատվիրել սննդի ամանորյա հավաքածուներ, որոնք սեղանին են դրվում հունվարի 1-ին:









































