Սելենա Գոմեսը գիտի՝ ինչպես արթուն պահել երկրպագուների հետաքրքրությունը իր հանդեպ: Նա պարբերաբար Instagram-ում տեղադրում է իր գայթակղիչ լուսանկարները:
Ամառը ամենահարմար ժամանակաշրջանն է բիկինիով տարատեսակ լուսանկարների համար: Սելենան այդ առիթը բաց չի թողնում: Այս անգամ, սակայն, նման քանակի լուսանկարներ հրապարակելու առիթը նրա հասցեին պարբերաբար արվող մեկնաբանություններն են այն մասին, որ մոդելը չի հետևում իր քաշին:
Սելենան այս լուսանկարներով փաստացի հերքել է անհիմն մեղադրանքները:
























































