ԵՄ բոլոր 28 անդամ երկրները հավանություն են տվել ԵՄ-Ուկրաինա ասոցացման համաձայնագրին: Այս մասին ասված է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ՝փոխանցում է TASS գործակալությունը։
«Հուլիսի 11-ին խորհուրդն ընդունեց որոշում Եվրամիության անունից՝ ավարտելու Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագիրը»,- նշված է փաստաթղթում։
Հաղորդվում է, որ համաձայնագիրը կակտիվանա 2017 թվականի սեպտեմբերի 1-ից։










































