ԱԺ «Ծառուկյան« դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանի համար կարևոր չէ, թե ով է լինելու 2018-ին վարչապետ: Կարևորը, նրա խոսքերով՝ այն է, որ լինի վարչապետ, որը Հայաստանը կհանի այս վիճակից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Գևորգ Պետրոսյանը նշեց. «Վարչապետի այն թեկնածուն, որը խելամիտ և համոզիչ ծրագիր կներկայացնի Հայաստանն այս վիճակից դուրս բերելու, մենք կկանգնենք նրա օգտին»: Այս կառավարությունը, նրա դիտարկմամբ, ձախողված է, տեսանելի ոչ մի արդյունք չկա, կարևորը ժողովրդի ընկալումն է. «Ես իմ շրջապատում չեմ տեսնում ժպիտ, չեմ տեսնում այս հողին կպած մնալու ցանկություն: Ես անընդհատ լսում եմ ճանաչված մարդկանց, գիտնականների արտագաղթ, ինչն ինձ ցավ է պատճառում»,- ասաց նա՝ հավելելով, որ պետական մարմինների հանդեպ վստահության պակասը գնալով խորանում է:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:






































