Friday, 12 06 2026
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Սպասվում են տեղումներ
ՔՊ-ն կորցրեց 1224 ձայն
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ

ՊԵԿ պարզաբանումը՝ «Ռադիո Հայ» ՍՊԸ-ում կատարվելիք ուսումնասիրության վերաբերյալ

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը պարզաբնում է տարածել «Ռադիո Հայ» ՍՊԸ-ում կատարվելիք ուսումնասիրության վերաբերյալ:

«Ընկերությունում նախատեսվում է իրականացնել ոչ թե ստուգում, այլ ուսումնասիրություն՝ «ՀՀ-ում ստուգումների կազմկերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածով նախատեսված կարգով, որի անցկացման նպատակն ամրագրված է նույն հավելվածի 2-րդ կետով: Ինչ վերաբերում է հարկային մարմնի կողմից իրականացվող չափագրումների (ուսումնասիրությունների) արդյունքների իրացմանը, ապա հայտնում ենք. չափագրման արդյունքներով կազմված արձանագրությունները ժամանակագրական կարգով կարվում և պահվում են տնտեսվարող սուբյեկտի հարկային գործում: Օրենքով սահմանված դեպքերում արձանագրությունների տվյալների կիրառմամբ տնտեսվարող սուբյեկտի հարկային պարտավորությունների հաշվարկը կատարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով` տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականացվող բյուջեի հետ փոխհարաբերությունների հերթական ստուգման (կամ վերստուգման) ընթացքում:

Հարկային մարմնի կողմից տնտեսվարող սուբյեկտի մոտ տվյալ ֆինանսական տարում իրականացվող բոլոր չափագրումների ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 30 աշխատանքային օրը:

«Ռադիո Հայ» ՍՊԸ-ն պետական գրանցում ստացած ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված կազմակերպա-իրավական տեսակ ունեցող տնտեսվարող սուբյեկտ է, վերջինիս համար որևէ արտոնություն նախատեսված չէ հարկային մարմնի կողմից օրենքով նախատեսված հսկողական աշխատանքներ չիրականացնելու համար, այդ թվում՝ վերոնշյալ ուսումնասիրության: Նախատեսվող ուսումնասիրության նպատակը տնտեսվարող սուբյեկտի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված հաշվետվություններում ներառված ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման, այդ թվում՝ գովազդային, իրական ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (սակագների) ճշտությունը, հաշվետու տարվա որևէ ամսում ապրանքների, ծառայությունների և ակտիվների իրացումից հասույթը պարզելն է:

Միաժամանակ տնտեսվարող սուբյեկտը պետք է գիտակցի, որ ուսումնասիրություն իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձանց օրինական պահանջները չկատարելու, մասնավորապես՝ տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձանց կողմից չափագրման աշխատանքներին խոչընդոտելու, հարկային մարմնի պաշտոնատար անձանց պահանջով գույքագրումներ իրականացնելուց կամ չափագրման նպատակներին առնչվող անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրելուց հրաժարվելու դեպքերում չափագրումն իրականացնող պաշտոնատար անձինք կազմում են արձանագրություն, որը հիմք է տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձանց նկատմամբ օրենքով սահմանված պատասխանատվության կիրառման համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում