Saturday, 27 06 2026
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ

HRW-ը՝ դատարանում «Սասնա ծռերին» ծեծի ենթարկելու վերաբերյալ հաղորդումների մասին

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի զինված զավթման մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի կալանավորված անդամների և ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առիթով՝ հայտնում է «Ազատությունը»։

«Իշխանությունները պարտավոր են շտապ, մանրակրկիտ և արդյունավետ քննություն իրականացնել ծեծի մասին պնդումների վերաբերյալ և պատասխանատվության ենթարկել մեղավորներին», – ասված է HRW հաղորդագրության մեջ:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ չորս մեղադրյալների դեմքերին, գլխին, որովայնին, մեջքին և ոտքերի վրա հարվածների հետքեր և վերքեր են հայտնաբերվել, որոնք ենթադրաբար հունիսի 28-ին դատարանի շենքում տեղի ունեցած միջադեպի հետևանք են:

«Կալանավորված անձանց նկատմամբ վատ վերաբերմունքը արգելված է ցանկացած պարագայում: Ներկայացված մեղադրանքի հետ կապված զայրույթի որևէ չափաբաժին կամ դատական նիստի լարվածության աստիճան չեն կարող արդարացնել պաշտպանյալների նկատմամբ ֆիզիկական բռնության գործադրումը», – հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով Human Rights Watch կազմակերպության տնօրեն Գիորգի Գոգիան: – «Իշխանությունները հստակ պարտավորություն ունեն անմիջապես և մանրակրկիտ հետաքննություն անցկացնել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին»:

Հիշեցնենք՝ հունիսի 28-ի դատական նիստի ժամանակ ոստիկաններից մեկը արգելել էր մեղադրյալներից Արեգ Կյուրեղյանին գրություն փոխանցել փաստաբաններից մեկին: Դրան հետևել էր վիճաբանություն մեղադրյալների և ոստիկանների միջև, ոստիկանները դատարանի դահլիճից հեռացրել էին Կյուրեղյանին, Մխիթար Ավետիսյանին և Սմբատ Բարսեղյանին: Ավելի ուշ Կյուրեղյանի, Ավետիսյանի, ինչպես նաև երկու այլ մեղադրյալների՝ Արայիկ Խանդայանի և Գագիկ Եղիազարյանի պաշտպանները հայտարարել էին, որ ոստիկանները դատարանի նկուղում ծեծի են ենթարկել նրանց:

Տեղի ունեցածի վերաբերյալ Human Rights Watch-ը զրուցել է փաստաբաններ Ինեսա Պետրոսյանի, Արա Ղարագյոզյանի, Լուսինե Հակոբյանի հետ: Փաստաբանները հայտնել են, որ երբ իրենց պաշտպանյալները դատարանից հետ են բերվել կալանավայր, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ուսումնասիրել են նրանց ստացած վնասվածքները և համապատասխան արձանագրություն կազմել:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նաև փաստում է, որ հունիսի 29-ին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ավեիտսյանին, Խանդայանին և Եղիազարյանին և արձանագրել են, որ նրանց մարմինների վրա առկա են վնասվածքներ, որոնք համապատասխանում են ծեծի մասին պնդումներին:

«Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանը միացել է մի շարք միջազգային պայմանագրերի, այդ թվում՝ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիային, Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիային: Այդ պայմանագրերը պահանջում են մարդու իրավունքների լուրջ խախտումների, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքում իրականացնել արդյունավետ քննություն և պատժել մեղավորներին», – նշում է Human Rights Watch-ը:

Արձանագրելով, որ հուլիսի 3-ին Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել միջադեպի կապակցությամբ, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, միաժամանակ, փաստում է, որ դատարանում մեղադրյալներին ծեծի ենթարկելու մեջ կասկածվող ոստիկանները շարունակում են ծառայություն իրականացնել դատարանի դահլիճում: – «Քանի դեռ քննություն է իրականացվում, քննության ենթակա որևէ պաշտոնյա չպետք է քրեական գործին և մեղադրյալներին առնչվող որևէ ծառայություն իրականացնի», – նշում է Human Rights Watch-ը:

«Այն, որ իշխանությունները քրեական գործ են հարուցել, դրական զարգացում է», – նշել է Գիորգի Գոգիան՝ միաժամանակ շեշտելով արժանահավատ, արդյունավետ, մանրակրկիտ և անկողմնակալ քննություն իրականացնելու անհրաժեշտությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում