Wednesday, 17 06 2026
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար
Կողես բնակավայրի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Բելառուսական մանկական ֆուտբոլային թիմը Բրյանսկում հայտնվել է ԱԹՍ-ների հարվածի տակ. կա 1 զոհ, 6 վիրավոր
Ընկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է
19:50
Ֆրանսիան ֆանտաստիկ աշխատանք է կատարել. Թրամփ
Արադարադատության նախարարը կգործուղվի ՌԴ
19:30
ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Ռուսաստանի հետ երկխոսությանն ուղղված ԵՄ ջանքերին
Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ․ կա զոհ
19:10
Վերջնական կետին դեռ չենք հասել. Փեզեշքիան
19:06
Arca մագնիսական ժապավենով քարտերն այլևս չեն սպասարկվելու
19:03
Ուղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները
Իրանական պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի և անպաշտպան է Ադրբեջանը
Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան միշտ կարողացել են փոխընդունելի լուծումներ գտնել
Մաֆիան ամորձատվում է. Քոչարյանը պետք է դատվի պետական դավաճանության համար
18:30
Իրանի հետ համաձայնագիրը կարող է ռմբակոծություններով փոխարինվել. Թրամփ
Ռուսաստանի հայտարարությունը տնտեսական սահմանափակումների հիմքերի վերաբերյալ՝ հետքայլ էր
Ռոբերտ Քոչարյանը զրկվել է անձեռնմխելիությունից
Մենք ենք, մեր լեռները
17:50
Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը շատ կարևոր է համագործակցության զարգացման համար. գլխավոր քարտուղար
Ընտրակաշառք է բաժանվել արտաքին ուժերի օգնությամբ, որոնք շահագրգռված են, որ տարածաշրջանը պայթի
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
Եկեղեցի են սարքում հայաթում, վրան դնում իրենց քեռու կնոջ անումը ու դեռ մե՞զ են մեղադրում․ Փաշինյան
Հաքան Ֆիդանը Եգիպտոսի և Պակիստանի արտգործնախարարների հետ քննարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հեռանկարները
Ձայները կեղծվե՞լ են, իսկ դուք տանը վեր ընկած քյաբաբ եք ուտո՞ւմ․ բա դուրս եկե՛ք հրապարակներ․ վարչապետ
Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը․ ԿԳՄՍՆ
Գնալու եմ քրեաօլիգարխիան ջարդուփշուր անելու․ համաձայն չեք, հեղափոխություն արե՛ք․ վարչապետ
17:10
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հերթական նավին են հարվածել Խաղաղ օվկիանոսում. կա 1 զոհ
Ջախջախելու եմ իրենց բնում Քոչարյանին, կալուգացուն և բելառուսամետ օլիգարխին․ Փաշինյան

Տավուշի սահմանամերձ գյուղերում հանգիստ է. գյուղացիներն անցել են իրենց բնականոն աշխատանքին

Վերջին օրերին հակառակորդը երբեմն-երբեմն կրակ է բացում Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների ուղղությամբ, որտեղ այս օրերին հունձքի շրջան է, և գյուղացիները աշխատում են հիմնականում դաշտերում:

Կոթի համայնքի բնակիչները «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին, որ կրակոցները երեկ են հնչել, որից, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել, և մարդիկ ինչպես երեկ, այնպես էլ այսօր ու հետո շարունակելու են իրենց աշխատանքները դաշտերում: «Սա է մեր կյանքը. մի օր կրակում են, մի օր չեն կրակում: Բա ի՞նչ անենք, էստեղ ենք ապրում, պիտի հարմարվենք: Թշնամու գյուլլի տակ ապրում  ու աշխատում ենք: Կրակոցներն էլ մեզ համար արդեն սովորական են դարձել: Մի հատ կրակում են՝ բոլոր տեղերից վախեցած զանգում են, հետարքրքվում են՝ հարցնում են՝ կրակե՞լ են: Բայց մեր ծիծաղն էլ գալիս է դրա վրա: Ախր, մեզ մոտ ամեն օր են կրակում: Ցավալի է, բայց դա մեր առօրյա կյանքն է: Կամ պետ է թողենք-գնանք, կամ էսպես վախով ապրենք: Մենք էլ մնացել ենք, նախընտրել ենք գյուղում մնալն ու ապրելը»,- մեզ հետ զրույցում ասաց կոթեցիներից մեկը:

Կոթիի համայնքապետ Ֆելիքս Մելիքյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այսօր հանգիստ է: Կիրակի օրն է մոտ 30 րոպե ակտիվ կրակահերթ եղել դաշտում աշխատող գյուղտեխնիկայի ուղղությամբ, սակայն կրակոցների ավարտից հետո գյուղացիները շարունակել են իրենց աշխատանքը:

Մեր դիտարկմանը, թե որևէ մեխանիզմ կա՞, կամ պատկերացնո՞ւմ  է, որի ներդրման պարագայում գոնե այս սեզոնին հնարավոր կլինի գյուղացիներին պաշտպանել հակառակորդի կրակոցներից, Մելիքյանը պատասխանեց. «Միակ մեխանիզմը Ղարաբաղյան խնդրի վերջնական կարգավարումն է: Այլ տարբերակ կամ մեխանիզմ չկա: Քանի դեռ խնդիրը չի կարգավորվել, մեզ այս առօրյան է սպասում»:

Հարակից Ոսկևան համայնքի ղեկավար Սերյոժա Ալեքսանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կրակոցների անորոշ ձայներ լսում են, բայց դրանք վտանգ չեն ներկայացնում գյուղացիների համար, քանի որ իրենց խոտհնձի դաշտերը կրակի տակ չեն, այլ ուղղությամբ են: «Խոտհնձի ժամանակ վտանգ չկա, սակայն արդեն ցորենի հունձքի ժամանակ խնդիր կառաջանա, քանի որ այդ դաշտերը թշնամու կրակի տակ են, և կրակոցներ հաճախ լսվում են: Բայց դա ամենօրյա բան է»,- ասաց Ալեքսանյանը:

Բարեկամավան համայնքի նախկին ղեկավար Գագիկ Աբազյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ համայնքում հանգիստ է, կրակոցներ չկան: Իսկ գյուղացիների, գյուղի ուղղությամբ կրակոց վերջին անգամ մի քանի ամիս առաջ է եղել: «Առհասարակ, դիքերում կրակոցներ հնչում են, դրանք լսելի են գյուղում, բայց դա մեզ համար սովորոկան բան է, արտառոց ոչինչ չկա»,- ասաց Աբազյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում