Thursday, 02 07 2026
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը

Տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի բացումը

Հուլիսի 10-ին տեղի ունեցավ Սփյուռքի նախարարության հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում է 156 պատանի և աղջիկ՝ աշխարհի 14 երկրից (Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Վրաստան, Իրաք, Սիրիա, ԱՄՆ, Կանադա, Բելգիա, Հունաստան, Ֆրանսիա, Չեխիա, Շվեդիա, Ավստրալիա) և Հյուսիսային Կովկասի տարածաշրջանից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Սփյուռքի նախարարության Մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ողջույնի խոսքով մասնակիցներին դիմեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: «Սիրելի՛ արիտունցիներ, բարով եք եկել Հայրենիք: Ապրելով հյուրընկալ ընտանիքներում՝ դուք կծանոթանաք ձեր հայրենակիցների կյանքին, կենցաղին, կընկերանաք ձեզ հասակակիցների հետ: Իսկ ճամբարային կյանքը հնարավորություն կտա մոտիկից ճանաչել միմյանց և նոր կապեր հաստատել ոչ միայն Հայրենիքի, Հայաստանում բնակվող ձեր հայրենակիցների, այլև Սփյուռքի այլ համայնքներում ապրող պատանիների և աղջիկների հետ», – նշեց նա:

Այնուհետև բեմ հրավիրվեց «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի ամենակրտսեր մասնակիցը՝ Դոմոդեդովոյի հայկական համայնքի կիրակնօրյա դպրոցի սան՝ 13-ամյա Սան Վարդանյանը և ավանդույթի համաձայն նրան հագցրեցին ծրագրի տարբերանշանով շապիկը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Դոմոդեդովոյի հայկական համայնքի կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի Արմինե Ռաֆայելյանը: Նա նշեց, որ «Արի տուն» ծրագրով առաջին անգամ են Հայաստանում և համոզմունք հայտնեց, որ հիանալի ժամանակ են անկացնելու:

Հունաստանի ՀԲԸՄ «Արտակի Գալփակեան» վարժարանի ուսուցչուհի Ամալյա Թադևոսյանը նշեց, որ «Արի տուն» ծրագրով 2-րդ անգամ են Հայրենիքում: «Առաջին անգամ մասնակցեցինք 2010թ. և մեր երեխաներն այնքան սիրեցին Հայաստանը, որ վերադառնալով Աթենք, իրենցից ցածր դասարանցիներին հորդորեցին անպայման մասնակցել ծրագրին»:

Հանդիսավոր բացմանը արիտունցիները նաև ասմունքեցին և կատարեցին ազգագրական, ժողովրդական երգեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում