Ազգային ժողովը քննարկում է 2016թ. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդումը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, դիմելով հիմնական զեկուցող՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, հարցրեց. «Մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, որոնցից ավելի ի՞նչ պետք է լինի, որ այս կամ այն կուսակցությանը հանենք ընտրական պայքարին մասնակցելուց: Խոսքը վերաբերում է ընտրակաշառքի բաժանմանը, ադմինիստրատիվ լծակների կիրառմանը, դպրոցների, ՍԱՍ-ի դեպքերին և այլն»:
Պատգամավորի խոսքով՝ մենք ունենք մի ամբողջ փաթեթ, որը որակազրկում է ՀՀԿ-ին, «բայց մենք քաղաքական կամք չենք կարողանում դրսևորել և տվյալ կուսակցության հանդեպ պատժամիջոց կիրառել»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































