Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Արագածոտնի մարզպետարանում յուրացրե՞լ են դպրոցներին հատկացված գումարները

Ըստ հավաստի տեղեկությունների՝ Արագածոտնի մարզպետարանում խոշոր յուրացումներ են կատարվել: Յուրացվել են, օրինակ, մարզի դպրոցներին հատկացված գումարները, ինչը տևական բնույթ է կրել: Յուրացումների հարցն այնքան ծայրահեղ է եղել, որ դա քննարկել են ՀՀԿ-ականները ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում, սակայն հանձնաժողովի անդամ ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանն ասաց, որ չարաշահումների մասին տեղյակ է այնքանով, որքանով կարդացել է մամուլում: Իրենց հանձնաժողովն էլ «չարաշահումների հարցերով չի զբաղվում», այլ օրենսդիր գործունեությամբ:

«Ես այլ ինֆորմացիա չունեմ, պարզապես այս օրերին կարդացել եմ մամուլում, թեման շոշոփվում է: Երևի դա պետք է իրավապահները ճշտեն, ոչ թե մենք: Իհարկե, դպրոցների վերաբերյալ բոլոր չարաշահումների դեպքերը ես շատ ծանր եմ տանում, որովհետև կարծում եմ, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ դրանք կանխենք»,- ասաց տիկին Աճեմյանը:

Նկատենք, սակայն, որ Արագածոտնի մարզպետարանում կատարված չարաշահումների մասին մամուլում դեռևս հրապարակում չկա, թե տիկին Աճեմյանը որտեղ է կարդացել՝ պարզ չէ:

Նշենք, որ Արագածոտնի մարզում կատարված չարաշահումներն արձանագրել էր նաև ֆինանսների նախարարությունը`անցած տարի իրականացրած ստուգումների արդյունքում: Մարզպետարանում, մի շարք համայնքներում և մարզային ենթակայության առողջապահական հիմնարկներում կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերվել էին 18.5 մլն դրամի հավելագրումներ դպրոցների գծով, 5.1 մլն դրամ` նպաստների գծով: Հայտնաբերվել էր նաև, որ ծառայողական 3 ավտոմեքենաների վրա տեղադրվել են գազաբալոններ, սակայն բյուջեից գումար է հատկացվել բենզին գնելու համար: Այս մասին հայտնի էր դարձել դեռևս այս տարվա մասիսին:

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանից փորձեցինք պարզել՝ վերականգնե՞լ են պետությանը պատճառված վնասը, և ի՞նչ նոր չարաշահումների մասին է խոսքը: Մարզպետը, սակայն, մեզ հետ զրույցում ասաց, որ այսպիսի բան չկա, առաջին անգամ է լսում. «Էդպիսի խոսակցություններ չկան, առաջին անգամ ձեզանից եմ լսում: Իհարկե, ոչ մի խնդիր չի կարող լինել»:

Մեր հարցին, թե մարզի համայնքներին հատկացված գումարները բաշխվե՞լ են ամբողջությամբ, մարզպետն ինքնագոհ ծիծաղով արձագանքեց. «Տո, մենք ի՞նչ իրավունք ունենք պահենք. կառավարության որոշում կա, կառավարության որոշումով գնում-նստում ա իրանց հաշիներին, մենք ո՞նց կարանք պահենք»: Երբ հիշեցրինք նախարարության ստուգումների արդյունքները, մարզպետը հակադարձեց, թե ֆինանսների նախարարությունը երեք տարին մեկ է ստուգումներ իրականացնում: Վերջին անգամ էլ 2 տարի առաջ են մարզպետարանում ստուգումներ եղել, բայց թե ինչ է հայտնաբերվել այդ ստուգումների արդյունքում՝ մարզպետը չհիշեց: «Հիմա չեմ հիշում, 2011 թվականին էր, բայց ասում եմ՝ չկա նման բան, պինդ մնացեք»,- ասաց ու հրաժեշտ տվեց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում