Ուկրաինայի Չերկասկի մարզի Կանևսկի շրջանում 42-ամյա տրակտորիստը առևանգել է տեղի բնակչուհուն: Ինչպես հաղորդել է «Սեգոդնյան», դա տեղի է ունեցել այն պատճառով, որ տղամարդը ցանկացել է ամուսնանալ իր սիրեցյալի հետ:
Չերկասկի մարզ աշխատելու եկած ուկրաինացին մինչ առևանգելը մի քանի շաբաթ հանդիպել է գյուղական ակումբի աշխատողներից մեկի հետ:
Չի հաղորդվում, թե հատկապես ինչպես է տեղի ունեցել առևանգումը: Հայտնի է, որ նա կնոջը բռնությամբ տարել է իր տուն:
Աղջկա խոսքով՝ մոտ 25 կմ անտառով գնալուց հետո տղամարդը որոշել է կանգ առնել ու սիրեցյալին կապելով ծառին՝ գնացել է փայտ հավաքելու: Նրա բացակայությունից օգտվելով՝ կինը ազատվել է կապանքներից ու տուն վերադարձել:
Տղամարդուն ձերբակալել են: Նրան սպառնում է մինչև 3 տարվա ազատազրկում:










































