Tuesday, 16 06 2026
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
2026-ին խաղաղության ու կոնֆլիկտի ավարտի փաստը լեգիտիմություն ստացան․ ժողովուրդը տեր կանգնեց
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
Նոր ԱԺ-ում ձևավորվելիք ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Դա հեշտ գործ չէր․ վարչապետը՝ թոշակների բարձրացման հիմքերի ու պատճառների մասին
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում

Տարոն Մարգարյանը մասնակցել է «Երևան Ջուր» ընկերության մասնաճյուղային նոր վարչական շենքի բացմանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է մայրաքաղաքի ջրամատակարարման օրվա կարգավորիչ «Կովկասյան» ջրամբարի տարածքում կառուցված վարչական շենքի հանդիսավոր բացմանը: Նորակառույցի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ՀՀ կառավարությանն առընթեր ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանին: Վարչական շենքում այսուհետ գործելու են «Արևմուտք» շահագործման տնօրինության «Արաբկիր», «Պոմպեր» տեղամասերը, ինչպես նաև Առևտրային տնօրինության տարածքային տեղամասը, որոնք նախկինում տեղակայված են եղել վարձակալած տարածքներում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Տարոն Մարգարյանը քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի և «Երևան Ջուր» ՓԲԸ տնօրեն Գոռ Գրիգորյանի ուղեկցությամբ շրջել է շենքում և ծանոթացել ստեղծված պայմաններին: Երկհարկանի շենքի առաջին հարկում գտնվում է ավտովերանորոգման բազան, ինժեներական մյուս կառույցները, պահեստը և այլն: Երկրորդ հարկում տեղակայված են ծառայողական տարածքները: Պատասխանատուները քաղաքապետին վստահեցրել են, որ մայրաքաղաքի ջրամատակարարման բարելավմանն ուղղված ծրագրերը լինելու են շարունակական: Երևանի ջրամատակարարման համակարգի վերակառուցման ու զարգացման ծրագրերի շրջանակում, արդեն իսկ, մայրաքաղաքում ավելացվել է ջրամատակարարման տևողությունը, նվազել է աղբյուրներից ջրառի ծավալները, ինչպես նաև իջեցվել մատուցվող ծառայությունների սակագինը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացնելով առաջիկա անելիքները, Գոռ Գրիգորյանը նշել է, որ որպես համակարգի կայացման ծրագրի բաղկացուցիչ մաս, «Երևան Ջուր» ընկերությունը շարունակելու է տարածքային իր ստորաբաժանումները սեփական հարկի տակ հավաքելու գործընթացը: Առաջիկայում նոր տարածքով կապահովվի նաև «Արևմուտք» շահագործման տնօրինության «Մաշտոց» տեղամասը, որը սպասարկում է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանները:

Մայրաքաղաքում ջրամատակարարման և ջրահեռացման բարելավման նպատակով իրականացվող ծրագրերի ընթացքը ևս քաղաքապետի անմիջական հսկողության ներքո է: Ընդգծելով մայրաքաղաքում ջրամատակարարման որակի կարևորությունը, Տարոն Մարգարյանը նշել է, որ պետք է հետևողական աշխատանք տարվի մայրաքաղաքի ջրամատակարարման ընդհանուր վիճակի բարելավման ուղղությամբ, որպեսզի արդեն առաջիկա տարիներին շուրջօրյա ջրամատակարարում ապահովվի ողջ Երևանում:

Պատասխանելով լրագրողների հարցերին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը նշել է. «Այս շենքը և անձնակազմը ծառայում են մեկ հիմնական նպատակի՝ բավարարելու մայրաքաղաքի բնակչության պահանջարկը որակյալ ջրամատակարարման հարցում: Այն է՝ սահմանված ժամանակացույց, որակյալ ջուր, վթարների թվի կրճատում, հոսակորուստների կրճատում, շահագործման ծախսերի տնտեսում: Եվ Երևանի քաղաքապետը, որպես կառավարման լիազորված անձ, ամեն ինչ անելու է «Երևան Ջուր» ընկերության զարգացման հետագա ծրագրերին ևս աջակցելու համար»,- ընդգծել է Կամո Արեյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում