Tuesday, 30 06 2026
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
10:10
Լեհաստանը Ուկրաինային չի փոխանցի ՄիԳ-29 կործանիչներ
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
09:50
6 զոհ՝ Գերմանիայի մոր և մանկան օգնության կենտրոնում կրակոցների հետևանքով
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Տեղումներ չեն սպասվում
09:10
Թրամփը պահանջել է իջեցնել բենզինի գինը
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
08:50
Ուիթքոֆը մեկնել է Կատար՝ Իրանի հետ բանակցությունների
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:30
Կեյկո Ֆուխիմորին հաղթում է Պերուի ընտրություններում՝ քվեների 100%-ի հաշվարկից հետո
Երևանում իրականացվում են ջրահեռացման և կոյուղու համակարգերի լայնածավալ աշխատանքներ
08:10
Ռուսաստանը կրկին ԱԹՍ-ների զանգվածային հարձակման է ենթարկվել

Պուտինի համբուրգյան վարքագիծն ու կառուցողականության պատրանքը

Քսանյակի գագաթնաժողովը Վլադիմիր Պուտինի համար հրաշալի առիթ է իր միջազգային մեկուսացումը ճեղքելու համար: Նախօրեին Ռուսաստանի նախագահը հանդիպել է Թրամփի, երեկ` Մերկելի ու Մակրոնի հետ: Արևմտյան առաջնորդների հետ հանդիպումների բուն փաստը Պուտինի համար ավելի կարևոր է, քան դրանց բովանդակությունը: Ռուսաստանի դիկտատորը կանգնած է կարևոր երկընտրանքի առաջ: Պուտինն իմիտացնում է, թե վերադառնում է աշխարհի քաղաքակիրթ առաջնորդների «էլիտար» ակումբ: Ռուսաստանի նախագահի համբուրգյան վարքագիծն ու կառուցողականության պատրանքը հենց այս նպատակն են հետապնդում: 2018-ի նախագահական հերթական ընտրություններին Պուտինը մտադիր է մասնակցել նոր կերպարով և դա չեն էլ թաքցնում նրա աշխատակազմում: Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոն անձամբ է զբաղվում Պուտինի նոր իմիջի խնդրով: Պուտինի շրջապատում հասկացել են, որ կայսերականության, Ղրիմի թեմաները հասարակության համար այլևս սպառված են, մանավանդ, Նավալնու կազմակերպած զանգվածային վերջին ակցիաները ցույց տվեցին ռուսաստանցիների խորքային դժգոհության ահռելի մասշտաբը` չեղարկելով սոցիոլոգիական հարցումների «տպավորիչ» թվերը: Մյուս կողմից` «մարդկային դեմք» Պուտինն ունենալ չի կարող, որովհետև դա խորթ է նրա արժեքային համակարգին ու, մեծ հաշվով, Ռուսաստանի այսօրվա նախագահն իր իշխանությունը պահում է Արևմուտքի հետ հակադրության «գաղափարախոսությամբ»:

Քսանյակի գագաթնաժողովը, զուտ ֆորմալ առումով, արտաքին տպավորությամբ, ապահովեց Պուտինի լեգիտիմությունը միջազգային խաղացողի կարգավիճակով: Մոսկվայի սիրիական ավանտյուրայի քողարկված իմաստն այն էր, որ իր հետ աշխարհում, հենց սիրիական կարգավորման գործընթացում հաշվի նստեն: Այս առումով` Պուտինը հասավ իր նպատակին. ԱՄՆ-ն ամենաբարձր մակարդակով նրա հետ քննարկում է սիրիական խնդիրը: Այս ամենից Պուտինը երկու հետևություն կարող է անել` կամ սկզբունքային համաձայնությունների գալ ԱՄՆ-ի հետ` զոհաբերելով Ասադին ու Իրանի սիրիական շահերը, կամ էլ` ավելի ուժեղացնել իր այսօրվա կարգավիճակը Սիրիայում` զիջումների հակելով Թրամփին:

Նույնը վերաբերում է Ուկրաինային: Մերկել-Մակրոն-Պուտին երեկվա նախաճաշը կարող է կայունություն բերել Դոնբասին, եթե Ռուսաստանի նախագահն իսկապես նման ցանկություն ունի: Եվ հակառակը` Պուտինին կարող է ոգևորել այն հանգամանքը, որ Պորոշենկոն Քսանյակի գագաթնաժողովի հատուկ հրավիրվածների ցանկում չէ, և առիթավորվել, որ Փարիզի ու Բեռլինի հետ խոսում է ուկրաինական թեմայով` առանց Կիևի մասնակցության:

Գլոբալ առումով` աշխարհը կանգնած է լուրջ փորձության առաջ, որովհետև գործ ունենք երկու միջուկային գերտերության` ԱՄՆ-ի և Ռուսաստանի անկանխատեսելի ու հավակնոտ առաջնորդների հետ: Պուտինն ու Թրամփն ունեն նույն արժեհամակարգը, տոտալիտար մտածողությունը և կարող են` համաշխարհային գլոբալ անվտանգությունն երաշխավորելու փոխարեն, պայմանավորվել աշխարհը «կիսելու» կամ «ազդեցության» գոտիների բաժանելու մասին: Նման հեռանկարը խիստ անբարենպաստ կլինի նաև Հայաստանի համար և ԼՂ կարգավորման հեռանկարի տեսանկյունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում