Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ այս տարի Գաֆեսճյան արվեստի կենտրոնը տոնական միջոցառում է կազմակերպել պատկերասրահին կից պուրակում։
Միջոցառումը մեկնարկել է 17:00-ին և կշարունակվի մինչ ուշ երեկո։ Երեխաների համար օրը անմոռաց դարձնելու համար այսօր պուրակում նկարչության, կավագործության խմբակներ են գործում։ Երեխաների համար ելույթ են ունենալու մանկական և մանկապատանեկան խմբեր, երեկոյան ելույթ կունենան ջազբենդներ և էստրադային երգիչներ։ Երեկոյան 22:00-ին կլինի տոնական հրավառություն։





































