Saturday, 04 07 2026
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին

Ինչու է Հայաստանում մարում քաղհասարակությունը․ թիկունքում շահագրգիռ ուժեր չկան

Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) Հայաստանը պաշտոնապես մեկնարկել է իր «Քաղաքացիական հասարակության կամուրջ» ծրագիրը, որն իրականացվում է «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի հետ համատեղ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ: Ընդհանուր առմամբ 2.2 միլիոն եվրո արժողությամբ այս եռամյա ծրագրի նպատակն է հզորացնել Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունները՝ քաղաքացիների կարիքները բավարարելու նպատակով: Ծրագրի շնորհիվ հայկական քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հնարավորություն կունենան մասնակցելու վերապատրաստման թեմատիկ դասընթացների և համալսարանական հավաստագրային ծրագիր ուսանելու հասարակական կազմակերպությունների կառավարման ոլորտում, ինչպես նաև օգտվելու անվճար տրամադրվող խորհրդատվություններից և դիմելու փոքր դրամաշնորհների:

Այս առումով ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը մասնավորապես հայտարարել է. «Որպես խոշորագույն համահայկական կազմակերպություն՝ ՀԲԸՄ-ն հանձն է առել նպաստելու Հայաստանի քաղաքացիական հասարակության հզորացմանը՝ դարձնելով այն առավել ճկուն, կայուն և ազդեցիկ»։

Նշենք նաև, որ այս նոր ծրագիրը կներգրավի փորձագետներ Սփյուռքից՝ օգնելու Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին ավելի որակյալ ծառայություններ մատուցել շահառուներին։

Թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։ Հարցին՝ որքանո՞վ կարող ենք արդարացված մոտեցում համարել Հայաստանում քաղհասարակության ակտիվացման և զարգացման համար օտարերկրյա ֆինանսավորում ստանալը, վերջինս պատասխանեց. «Աշխարհաքաղաքական այս խայտաբղետ տրանսֆորմացիաների պարագայում տարբեր երկրներից այդ ֆինանսավորման հարցերը երկրորդ պլան էին մղվել, բայց կարծում եմ, որ այդ առումով հիմա ինչ-որ չափով նորից աշխուժություն է լինելու։ Ես ընդհանրապես միշտ դրական եմ գնահատում, որ քաղաքացիական շարժումները մեզ մոտ իրենց նշաձողն ունենան, որպեսզի զբաղվեն իրական պրոբլեմատիկ հարցերով և կարողանան իրենց դերը ունենալ հասարակական կյանքում, բայց այս պարագայում պետք է կոնկրետ նայել, թե ինչ ծրագրերի համար է այդ ֆինանսավորումը տրվելու։ Եթե դրանք արհեստածին ծրագրեր են, որոնք բացարձակապես որևէ լուրջ առնչություն չունեն հայաստանյան խնդիրների հետ, այսինքն՝ կասկածելի նախաձեռնություններ են, և դրանց անվան տակ են ֆինանսներ տրամադրելու, ապա ես դեմ եմ դրան։ Մենք շատ-շատ դեպքեր գիտենք, որ այդ ծրագրերն այնքան հեռու են հայկական իրականությունից, որ շատ դեպքերում դրանք ուղղակի վնաս են տալիս Հայաստանին»։

Հարկ ենք համարում նաև նշել, որ որպես ծրագրի իրականացման առաջին և հիմնական քայլ՝ «Քաղաքացիական հասարակության կամուրջ» ծրագիրն անցկացրել է կրթության, առողջապահության, արվեստի ու մշակույթի, սպորտի, երիտասարդության ու գենդերային հարցերի ոլորտներում գործող ավելի քան 200 հայկական քաղհասարակության կազմակերպությունների և փորձագետների մասնագիտական կարիքների գնահատում:

Այս համատեքստում Վիգեն Հակոբյանը մի կարևոր հանգամանքի վրա է ուշադրություն հրավիրում։ «Ֆինանսավորվող այդ ծրագրերի ճնշող մեծամասնությունը, որի մասին հիմա խոսում ենք, կարող է օգտակար լինել։ Շատ կարևոր է, որ դրանք իսկապես արդյունավետություն ունենան, այլ ոչ թե, ինչպես ռուսներն են ասում, լինեն պարզապես «դլյա գալոչկի» արված ծրագրեր, մանավանդ՝ շատ կան այդպիսի գրանտային ծրագրեր, որ սեմինարներ են անում Ծաղկաձորում կամ Աղվերանում, և դրանով ամեն ինչ սահմանափակվում է, այսինքն՝ այս դեպքում նույնը չպետք է կրկնվի, բայց կա նաև մի փոքր կասկած, որ, այնուամենայնիվ, առհասարակ նման ծրագրերի ժամանակ մեկումեջ փորձում են ինչ-որ ծրագրեր առաջ հրել, որոնք ըստ իս՝ մեզ ոչ մի օգուտ չեն տալիս և ավելի շատ կասկածելի բնույթ ունեն»,- շեշտեց նա։

Վերջին տարիներին Հայաստանում բողոքի տարբեր ակցիաներ են եղել, երբ հարյուրավոր քաղաքացիներ դուրս էին գալիս փողոց՝ այս կամ այն հարցի դեմ պայքարելու։ Որպես հասարակական ընդվզման վառ օրինակներ կարող ենք հիշատակել «Էլեկտրիկ Երևան», «Ո՛չ թալանին», «Դեմ եմ պարտադիր կուտակային կենսաթոշակին» նախաձեռնությունները։ Նկատենք, սակայն, որ վերջին ժամանակներս քաղհասարակությունն անտարբերություն կամ պասիվություն է դրսևորվում, ընդ որում՝ ոչ միայն ներքաղաքական, այլ նաև արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի շուրջ։ Ինչո՞ւ է մարել քաղհասարակության ակտիվությունը, ի՞նչ գործոններով է դա պայմանավորված։

Ստեղծված իրավիճակում քաղտեխնոլոգն առանձնացնում է մի քանի հանգամանքներ՝ առաջնահերթ նշելով, որ պակասել է ոչ միայն դրսից եկող ֆինանսավորումը, այլ նաև ներքին ուժերի կողմից ցուցաբերվող աջակցությունը։

«Շարժումները ինքնաբուխ կարող են լինել, հնարավոր է՝ սկզբում ինքնաբուխ են դրանք ծագում, բայց որպեսզի կարողանաս այդ շարժումը բովանդակային և զանգվածային դարձնել, ապա չեմ կարծում, որ ժամանակի ընթացքում ինքնաբուխության այդ սկզբունքը պահպանվում է։ Վերջին ժամանակներս, իհարկե, ֆինանսավորման խնդիրներ էլ են եղել, իսկ այն շարժումները, որտեղ մենք քիչ թե շատ զանգվածային բնույթ ենք արձանագրել կամ քիչ թե շատ հաջողություններ տեսել, և որ ամենակարևորն է՝ դրանք երկարաժամկետ են եղել, ապա այդտեղ համոզված եմ, որ կային ներքին շահագրգիռ ուժեր, որոնք դժվար թե միայն բարոյապես էին աջակցում: Այսինքն՝ այդ քաղաքացիական շարժումները որոշակի հաջողություն ունեին, որովհետև կային նաև այլ ուժեր, որոնք այդ քաղաքացիական շարժումներին աջակցում էին և նրանց առջև որոշակի խնդիրներ էին դնում, իսկ դա նշանակում է ոչ միայն հիպոթետիկ աջակցություն, այլև մյուս բոլոր տիպերով։ Դրանով է պայմանավորված, որ այդ շարժումները բավականին երկար կյանք էին վայելում»,- ընդգծեց Վիգեն Հակոբյանը։

Վերջինիս դիտարկմամբ՝ Հայաստանում քաղաքացիական պայքարը բավականին թույլ հիմքերի վրա է գտնվում, և բոլոր շարժումների ժամանակ հիմնական կորիզը նույն մարդիկ են լինում։ Նրա խոսքով՝ հասարակական ընդվզումները լուրջ բովանդակություն են ստանում միայն այն դեպքում, երբ նրանց թիկունքում կանգնած է լինում որևէ հզոր ուժ, որը տիրապետում է բազմաթիվ լծակների, հակառակ պարագայում այդ շարժումները սովորաբար մի քանի տասնյակ մարդուց կամ սոցիալական ցանցերից դուրս՝ այլ ազդեցություն չեն ունենում։

«Ցավոք սրտի, հասարակական ընդվզման այն տպավորությունները, որոնք լինում են սոցցանցերում, ոչ միշտ են իրական կյանքի հետ համընկնում։ Ես կարծում եմ, որ այսօր հիմնականում այդ քաղաքացիական շարժումների ետևում շահագրգիռ ուժեր շատ դեպքերում կանգնած չեն լինում, իսկ երբ իրականում քաղաքական բովանդակության հարցերը փորձում են լուծել, այսպես ասած, ոչ քաղաքական գործիքներով, այսինքն՝ փորձում են չքաղաքականացնել, ապա ուշ թե շուտ այդ շարժումները մարում են, դրանք հաջողություն չեն ունենում»,- ասաց Վիգեն Հակոբյանը:

«Ուշ թե շուտ ցանկացած քաղաքացիական պայքար պետք է վերածվի քաղաքական շարժման, հակառակ պարագայում այն կորցնում է իր քաղաքացիական իմաստը ու վերջանում է»,- հավելեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում