Մոնղոլիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Խալթմաագիյն Բաթթուլգան: Նա առաջ է անցել է իշխող Ժողովրդական կուսակցության իր մրցակցից համարյա ձայների տասը տոկոս առավելությամբ:
Ըստ BBC-ի ռուսական ծառայության, շաբաթ առավոտյան Գլխավոր ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրության արդյունքները՝ ձայների 99%-ի հաշվարկից հետո: Դեմոկրատ Խալթմաագիյն Բաթթուլգան հավաքել է ձայների 50,6%-ը (մոտ 610 հազար մարդ), նրա մրցակիցը՝ խորհրդարանի խոսնակ և Ժողովրդական կուսակցության անդամ Միեէգոմբին Էնխբոլդը հավաքել է ձայների 41,2%-ը:
«Մոնղոլիան հաղթել է: Ես հենց հիմա կսկսեմ աշխատել տնտեսական դժվարությունների լուծման վրա և կազատեմ Մոնղոլիայի քաղաքացիներին պարտքերից, ինչպես և խոստացել եմ»,- ասել է նորընտիր նախագահը:
Արշավի ժամանակ դեմոկրատ թեկնածուն խոստացել է զբաղվել Մոնղոլիայի պետական պարտքի, ինչպես նաև շարքային քաղաքացիների պարտքերի հարցերով:
Սա երկրի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ նախագահական ընտրությունների ժամանակ երկրորդ փուլն է անցկացվում:
Խալթմաագիյն Բաթթուլգան երիտասարդության տարիներին զբաղվել է ձյուդո և սամբո ըմբշամարտով, մտնում էր մոնղոլական հավաքականի մեջ: Նա վաղուց է զբաղվում քաղաքականությամբ, նա պատգամավոր է ընտրվել, զբաղեցրել Մոնղոլիայի տրանսպորտի, ապա նաև արդյունաբերության նախարարի պաշտոնները:
Բացի այդ, ընտրված նախագահն ունի լայնածավալ բիզնես շահեր, որոնց թվում են և հյուրանոցն, և զվարճությունների զբոսայգին՝ նվիրված Չինգիզխանին:








































