ՀՀ ոստիկանությունը հետախուզում է հայտարարել «ՍԱՍ» սուպերմարկետի վրա ավազակային հարձակում գործած Վարդան Եղիազարյանի նկատմամբ:
Ավելի վաղ գրել էինք, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը երկամսյա կալանքի սանկցիա է կայացրել «ՍԱՍ» սուպերմարկետի վրա ավազակային հարձակում գործած «ռաբիս» երգիչ Վարդան Եղիազարյանի նկատմամբ:
Եղիազարյանի նկատմամաբ հետախուզում է հայտարարվել: Հիշեցնենք, որ հունիսի 30-ին Երևանում «ՍԱՍ» սուպերմարկետում կատարված ավազակային հարձակման փատով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոն և Նորք –Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում որպես կասկածյալ որոնվում էր Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ, 34-ամյա Վարդան Եղիազարյանը:
Օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում պարզվել էր, որ հունիսի 30-ին Երևանում՝ «ՍԱՍ» սուպերմարկետում, ավազակային հարձակումը կատարել էր Վարդան Եղիազարյանը: Վերջինս դանակի սպառնալիքի տակ սուպերմարկետի գանձապահից հափշտակել էր 600 հազար դրամ և դիմել փախուստի:






































