Բրազիլիայի Դաշնային շրջանում, որը ներառում է երկրի մայրաքաղաք Բրազիլիան, արգելել են խաղալիք ատրճանակների ու հրացանների վաճառքը:
Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, նման կերպ իշխանությունները հույս ունեն նվազեցնել հանցագործությունների թիվը, որոնք կատարվում են հրազենային զենքի կիրառմամբ:
Բրազիլիայի Դաշնային շրջանի խանութները պարտավոր են ազատվել խաղալիք զենքերից 4 ամսվա ընթացքում, իսկ դրա համար կառավարությունը նրանց տնտեսապես կփոխհատուցի:
Բրազիլիայում 2012թ. գրանցվել է բռնի մահվան 43 հազար դեպք, որից 73 տոկոսը տեղի է ունեցել հրազենային զենքի կիրառմամբ:






































