Քենիայի նախագահ Ուհուրու Քենիաթան եռօրյա սուգ է հայտարարել երկրի մայրաքաղաք Նայրոբիում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել է 67 մարդ՝ հաղորդում է Reuters-ը:
Ինչպես հայտարարել է Քենիաթան, ընդհանուր առմամբ սպանվել է ահաբեկչությունն իրականացրած «Ալ-Շաբաբ» ծայրահեղական խմբավորման 5 գրոհային, 11-ը ձերբակալվել է:
Նշվում է, որ ներկայում պարզվում է սպանված գրոհայինների ինքնությունը: Ավելի վաղ «Ալ-Շաբաբ» խմբավորման գրոհայինները սպառնացել են նոր ահաբեկչություններ իրականացնել, եթե Քենիայի իշխանությունները զորքերը դուրս չբերեն Սոմալիից:








































