ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքի իշխանությունները ոստիկանության գլխավոր վարչության շենքից տարհանել են մարդկանց՝ պայթյունի մասին հաղորդագրությունից հետո: Այս մասին հաղորդում է Columbus Dispatch պարբերականը:
Ոստիկանության տվյալներով՝ տուժածներ չկան: Տեղի 10 TV հեռուստաալիքը տեսանյութ է հեռարձակել, որում երևում է, թե ինչպես է ոստիկանությունը փակել դեպի շինություն տանող ճանապարհը: Հաղորդվում է, որ ենթադրյալ պայթյունի վայր են ժամանել հրշեջներ:
Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:





































